«Դեպորտիվո» — «Սելտա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

21:30, 19 մրտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի առաջնության և առաջատար եվրոպական լիգաների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Պրիմերայի 28-րդ տուրի «Դեպորտիվո» — «Սելտա» հանդիպման վերաբերյալ: Ըստ նրա՝ խաղում 2,5-ից քիչ գոլ կլինի:

Գալիսյան դերբի: Երևում է, որ Էդուարդո Բերիցոն շեշտը դնում է Եվրոպա լիգայի վրա: Առաջնությունում մեծ ուժեր ծախսելու իմաստ չկա, դժվար թե «Սելտան» դրա օգնությամբ ինչ-որ տեղ հայտնվի: Պետք չէ «Սելտայի» գլխավոր մարզչի առաջնության խաղերի մոտեցումից զարմանալ: Այդ մոտեցումը ազդեց «Վիլյառեալի» դեմ նախորդ տուրի խաղում, կարող է ազդել նաև հիմա:

Բայց այս ամենը չի նշանակում, որ «Սելտան» պարտադիր պարտվելու է, թեպետ «Դեպորը» խաղալու է տանը, որտեղ հաղթեց «Բարսելոնային»: Հասկանալի է, որ այստեղ «Դեպորտիվոն» ֆավորիտ է: Թիմը «Բարսայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո ոգևորված կլինի: Բայց ես վստահ եմ, որ «Սելտան» կհավաքվի ու լուրջ պայքար կառաջարկի, նույնիսկ եթե հիմնական կազմով չխաղա:

Եթե գոլեր լինեն, ապա ոչ շատ քանակությամբ: Կփորձեմ խաղալ «տոտալ 2,5-ից քիչ գոլ» տարբերակով: Գործակիցը 1,75 է: «Դեպորը» սեփական դաշտում 3-րդ անընդմեջ հանդիպումը կանցկացնի: Նրան հաջողվեց խաղավերջում «Բետիսից» ոչ-ոքի կորզել, հետո հաղթել «Բարսային»: «Սելտայի» դեմ դերբին բարդ կլինի կողմերի համար:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 28-րդ տուր
21:30/19 մրտ
«Դեպորտիվո» — «Սելտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ