«Դեպորտիվո» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:15, 12 մրտ 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 27-րդ տուրի «Դեպորտիվո» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ չնայած «ՊՍԺ»-ի դեմ խաղում գործադրած մեծ ուժերին, առաջիկա խաղում կատալոնացիները երկու խաղակեսերում էլ աչքի կընկնեն: 

Տարիներ առաջ այս դիմակայությանը սպասում էր դեռ ամբողջ եվրոպան: Իսկ 90-ականներին կեսերին «Դեպորի» ու «Բարսայի» բրազիլացիներն առհասարակ աշխարհում լավագույնն էին: «Դեպորտիվոյի» հրաշալի չեմպիոնական թիմից, իհարկե, ոչինչ չի մնացել, և այսօր Գալիսիայի թիմը միայն պայքարում է իր տեղը ուժեղագույնների խմբում պահպանելու համար: «Բարսելոնան» էլ վերջին շրջանում հիանալի, գոլառատ ու ակնահաճո ֆուտբոլ է ցուցադրում: Հարց է առաջանում. Քանի՞ գնդակի տարբերությամբ կպարտվի «Դեպորտիվոն»:

Կատալոնյան գրանդը կարծես թե սթափվեց Լուիս Էնրիկեի` հեռանալու մասին հայտարարությունից հետո: Վերջին 3 խաղերում «Բարսելոնան խփել է 17 գնդակ, որոնցից վեցը «ՊՍԺ»-ի հետ պատմական խաղում: Թիմն իր ամբողջ էմոցիաները թողել է «Նոու Կամպում» ու հիմա տևական ժամանակ է անհրաժեշտ հոգեբանորեն ու ֆիզիկապես ուժերը վերականգնելու համար: «Ռիասոր» մարզադաշտը բարդ է համարվում «Ռեալի», համար, իսկ ահա «Բարսան» այստեղ իրեն բավական վստահ է զգում: Օրինակ՝ նախորդ տարի այստեղ կապտանռնագույնները հաղթել են «Դեպորտիվոյին» նվաստացուցիչ 8:0 հաշվով: Այս անգամ, երևի թե, նման բան տեղի չի ունենա, քանի որ Լուիս Էնրիկեն ստիպված է լինելու ռոտացիա անել: Նեյմարն ու Ռաֆինյան հանդիպմանը չեն մասնակցի թեթև վնասվածքի պատճառով, Վիդալի մասին արդեն ավելորդ է խոսելը, իսկ ահա Մաթյեն այսօր կարող էր օգնել, եթե հասցներ ապաքինվել, բայց չի հասցրել: Մի խոսքով՝ նորից կխաղան անիմաստ Գոմեշներն ու Թուրանները:

Սուպեր «Դեպորը» վերջերս փոխել է գլխավոր մարզչին: Գայիսկա Գարիտանոն արեց գրեթե ամեն ինչ, որպեսզի իր գլխավորած թիմը հասնի վտանգավոր գոտի: Ակումբի ղեկավարության համբերության բաժակը լցվեց ու Գարիտանոն հեռացվեց պաշտոնից: Նրան փոխարինեց իսպանական ֆուտբոլում հայտնի մասնագետ Պեպե Մելը: Բազմափորձ մարզչի գալուց հետո «Դեպորտիվոն» հասցրել է 3 հանդիպում անցկացնել ու դրանցից և ոչ մեկում չպարտվել: Ինչպես ասում են` ամեն լավ բան ունի վերջ: Պեպե Մելն այսօրվա խաղի համար ունի կադրային լուրջ խնդիրներ: Որակազրկման պատճառով խաղը բաց կթողնի միանգամից երկու ֆուտբոլիստ` կիսապաշտպան Պեդրո Մոսկերան, ինչպես նաև թիմի լավագույն ռմբարկու Անդոնեն: Վնասվածք է ստացել թիմ իառանցքային պաշտպան Սիդնեյը: Անդոնեին փոխարինելու գլխավոր թեկնածու Խոսելուն նույնպես շաբաթվա ընթացքում թեթև վնասվածք է ստացել: Խեղճ Պեպե Մել…

Ամենապարզ ու հաղթական գործակիցը թերևս «Բարսելոնայի» գոլային հաջողության հետ է կապված` 1,80 գործակցով «Բարսելոնան» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 27-րդ տուր
19:15/12 մրտ
«Դեպորտիվո» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ