«Դեպորտիվո» — «Բարսելոնա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

19:15, 12 մրտ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին վիդեոկանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 27-րդ տուրի «Դեպորտիվո» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հյուրերը կհաղթեն, բայց ընդհանուր առմամբ խաղը ոչ այդքան արդյունավետ կլինի: 

https://youtu.be/RH-dcNuxNqE

Ողջույն բոլորին: Չեմ ասելու որտեղից, կարող եք ինքներդ գլխի ընկնել իմ մեջքի հետևում տեսարանից: Դեռ, հավանաբար, դժվար թե, բայց հաջորդ մի քանի րոպեներին անհամեմատ ավելի մեծ շանսեր կունենաք, իսկ ես մինչ այդ քննարկեմ «Դեպորտիվո» — «Բարսելոնա» հանդիպումը:

Ինձ թվում է, որ խաղը հեշտ չի լինի «Բարսելոնայի» համար, ինչպես կարող էր լինել, եթե չլիներ էմոցիոնալ գերհագեցումը, որն առանց կասկած տեղի է ունեցել «Բարսայի» մոտ «ՊՍԺ»-ի դեմ հեքիաթային հանդիպումից հետո, որը մտավ ֆուտբոլի պատմության մեջ: Այդ խաղից հետո, որի մասին հիշելու է սերունդը, դժվար է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին այդպես արագ վերադառնալ սովորական ռիթմին, հավասարակշռվել և անցկացնել հերթական հանդիպումը, այդ պատճառով հնարավոր է նույնիսկ խաղադրույք կատարեի «Դեպորտիվոյի» ինչ-որ ֆորայի վրա՝ (+2)-ի կամ (+2,5)-ի կարգի, եթե չլիներ այն հանգամանքը, որ չորեքշաբթի երեկոյան «Դեպորտիվոն» նույնպես իր հանդիպումն է անցկացրել:

Դա տեղափոխված խաղ էր, և «Դեպորտիվոն» ռոտացիայի համար հնարավորություններ այդքան էլ շատ չուներ: Հիմնական ֆուտբոլիստները խաղացին, ուժեր ծախսեցին, խաղը ծանր եղավ: Մինչ 92-րդ րոպեն ինտրիգը պահպանվում էր, երբ «Դեպորտիվոն» հաշիվը հավասարեցրեց մի փոքր վիճահարույց 11-մետրանոցից: Նոր մարզչի հետ «Դեպորը» երկու խաղ է խաղացել և երկուսն էլ ավարտել 1:1 հաշվով: Ընդհանուր առմամբ նոր մարզչի նշանակումն ավելի շուտ ոչնչի չի բերել, և նա այդուհանդերձ պատրաստում է ինչ-որ տակտիկական հնարքներ: Դատելով թերթերից՝ «Դեպորտիվոյի» մոտ կենտրոնական պաշտպանների նոր զույգ կլինի, բայց այդուհանդերձ համեստ գալիսիական թիմին բարդ կլինի դիմակայել «Բարսելոնային», բայց հաշվի առնելով, որ նախապատրաստման համար ժամանակը ևս նույնն է եղել:

Այդուհանդերձ, ինձ թվում է, որ դժվար թե «Բարսելոնան» շատ շատ գոլեր կխփի: Կարծում եմ, որ կատալոնացիները կհաղթեն: Բայց խոշոր հաշիվ, ինչպես սովորաբար լինում է այս թիմերի միջև Լա-Կորունյայում կայացող խաղերում, այստեղ չէի ակնկալի: Խոշոր հաշիվ՝ դա այն է, ինչը նախորդ մրցաշրջանում «Բարսան» Լա-Կորունյայում հաղթեց 8:0 հաշվով: Նախանցած մրցաշրջանում եղավ «Բարսելոնայի» հաղթանակը «Ռիասոր» մարզադաշտում 4:0 հաշվով: Մինչ այդ, եթե հիշենք ժամանակը, երբ «Դեպորն» ուղևորվեց Սեգունդա, «Դեպորը» նույնպես խոշոր պարտվել է՝ 4:5 և 0:4: Այսինքն շատ խոշոր հաշիվներ, մեծ քանակությամբ գոլեր: Բայց նշեք, որը ես խորհուրդ եմ տալիս՝ «Բարսայի» հաղթանակը տոտալ 4,5-ից քիչ գոլի պայմանով: Այն նույնիսկ երկու կամ չորս սուպերարդյունավետ խաղերում աշխատել է:

Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, որ «Բարսան» շատ գոլ չի խփելու, կազմի ինչ-որ ռոտացիա է լինելու: Գլխավորը, որ կատալոնական թիմի մոտ էմոցիոնալ գերհագեցվածությունն անխուսափելի է: Կարծում եմ, որ «Բարսելոնան» կհաղթի տոտալ 4,5-ից քիչ գնդակի պայմանով:

Ինքս նույնպես ստիպված եմ լինելու գնդալ Լա-Կորունյա այդ խաղին և թողնել այս հիասքանչ քաղաքը, որում գտնվում եմ: Սա Պորտուն է: Այստեղ ժամանակ առ ժամանակ թռչում են ուղղաթիռները, կարո՞ղ է նրանք տեղափոխում են Իկեր Կասիլյասին: Չգիտեմ, թե ինչպես են այստեղ դեռ լինում վիփ-անձնավորությունները: Լիովին հիասքանչ քաղաք է: Ահա այս կողմում են գտնվում խաղողի գինու համտեսման հիասքանչ տեղերը: Խոսում են, որ Պորտուի այս հատվածում չի կարելի խմել առանց խաղողի գինու, միայն դրանով:

Գնամ և անհապաղ դա փորձեմ ու հաջողություններ եմ մաղթում ձեզ խաղադրույքներում: Հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար ձեզ հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ «Спорт-Экспресс» թերթի թղթակիցը: Ամենալավը և երջանիկ եղեք, ինչպես, հավանաբար, երջանիկ եմ ես այս քաղաքում:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 27-րդ տուր
19:15/12 մրտ
«Դեպորտիվո» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ