Դեոնտեյ Ուայլդեր — Արթուր Շպիլկա. Նիկոլայ Վալուեւի վիդեոկանխատեսումը

07:00, 17 հնվ 2016
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Նիկոլայ Վալուեւը կանխատեսում է արել WBC վարկածով սուպերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Դեոնտեյ Ուայլդեր — Արթուր Շպիլկա մենամարտի վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ ամերիկացին Նյու-Յորքում կպաշտպանի իր տիտղոսը: 

https://youtu.be/8j0so6b53gk

Ողջույն բռնցքամարտի եւ սպորտի հարգելի սիրահարներ: Հունվարի 16-ին կկայանա Դեոնտեյ Ուայլդեր — Արթուր Շպիլկա մենամարտը: Չեմ ասի, որ ես սպասում եմ լուրջ տատանում կամ ինչ-որ լուրջ բան ռինգում: Իմիջիայլոց, ցանկանում եմ շնորհավորել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Հուսով եմ, որ այս իրադարձությունը կլինի նախաբանը մեկ այլ մեծ իրադարձության՝ Դեոնտեյ Ուայլդերի մենամարտը Ալեքսանդր Պովետկինի հետ, ով պատրաստվում է այս մենամարտին ներկա լինել Անդրեյ Ռյաբինսկի հետ եւ դիտել նրա պոտենցիալ մրցակցի մենամարտը:

Ինչու՞ եմ այդպես ասում. Քանի որ կասկած չունեմ, որ ամերիկացին այս մենամարտում հաղթանակ կտանի: Հավանաբար այդ հաղթանակը լինի ժամանակից շուտ, նոկաութով: Հնարավոր է, մենամարտի միջնամասում Ուայլդերը տեխնիկական կամ լրիվ նոկաութի ենթարկի Շպիլկային: Սա իմ կանխատեսումն է: Լեհը պարզապես չունի վարպետություն եւ համբերություն, որպեսզի դիմակայի ամերիկացուն:

Օրդինար: Հաղթած
Բռնցքամարտ. սուպերծանր քաշային կարգ. WBC վարկածով աշխարհի չեմպիոն
07:00/17 հնվ
Դեոնտեյ Ուայլդեր - Արթուր Շպիլկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ