Դավիթ Գոֆեն — Ռաֆայել Նադալ. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

18:00, 12 մյս 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաալիքի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձենկանխատեսում է արել Մադրիդում ընթացող «Մաստերս» մրցաշարի տղամարդկանց 1/4 եզրափակչի Դավիթ Գոֆեն — Ռաֆայել Նադալ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ բելգիացին որոշակի խնդիրներ կստեղծի Նադալի համար:

Դավիթ Գոֆենը շարունակում է գրունտի վրա լավ հանդես գալ: Հողը նրա սիրելի ծածկույթն է: Ուժի պակասը նա փոխհատուցում է աշխատասիրությամբ, գնդակը զգալով ու ոտքերի հրաշալի աշխատանքով: Նա հիմա շատ վտանգավոր է: Հինգշաբթի դրանում համոզվեց Միլոշ Ռաոնիչը: Բելգիացին իր ճանապարհին պարզապես չնկատեց կանադացուն ու նրա հրաշալի մատուցումները: Գոֆենը շատ պարզ հաղթանակ տարավ:

Իհարկե, Նադալի դեմ նույնիսկ Գոֆենի համար է դժվար: Իսպանացին ջախջախեց Նիկ Կիրգիոսին, զիջելով ընդամենը 4 գեյմ: Ռաֆան ընդհանրապես չէր սխալվում: Իհարկե, նա տնային մրցաշարի գլխավոր ֆավորիտն է:

Գոֆենի հետ Նադալը հանդիպել է վերջերս՝ Մոնտե-Կարլոյում կայացած «Մաստերս» մրցաշարի կիսաեզրափակչում: Սկզբից հավասար պայքար էր, բայց առաջին սեթի միջնամասում մրցավարի թույլ տված 1 սխալը բելգիացուն թույլ չտվեց հաղթել գեյմում: Կարծում եմ, որ այս անգամ պայքարն ավելի թեժ կլինի: Նվազագույնը 20 գեյմ թենիսիստները կխաղարկեն:

Օրդինար: Հաղթած
Մաստերս, 1/4 եզրափակիչ, տղամարդիկ
18:00/12 մյս
Դավիթ Գոֆեն — Ռաֆայել Նադալ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ