Սպորտային խաղադրույքներ. Դավիթ Ֆերրեր — Էնդի Մարրեյ. հանդիպումը կձգձգվի

06:30, 27 հնվ 2016
Հունվարի 27-ին Australian Open-ի տղամարդկանց մենախաղի 1/4 եզրափակչում կհանդիպեն Դավիթ Ֆերրերն ու Էնդի Մարրեյը: «Բուքմեյքերների Ռեյտինգն» ուշադրություն է դարձնում այս մրցաշարում թենիսիստների գրանցած արդյունքներին և առաջարկում է խաղադրույք կատարել «ՏՇ 36,5 գեյմ» տարբերակի վրա:

Դավիթ Ֆերրերն այս մրցաշարի միակ թենիսիստն է, ով ոչ մի սեթ չի պարտվել: Իսպանացին շատ լավ է խաղում: Եթե նայենք Ֆերրերի մրցաշարային ճանապարհին, ապա կտեսնենք, որ նա տարբեր թենիսիստների է հաղթել՝ աշխատասեր Հյուիտտին, սկսնակ Հոյովչիկին և հզոր Իզներին:

Ֆերրերն այդ խաղերում ոչ միայն կարողացավ հարմարվել մրցակիցների խաղաոճերին, այլ նաև թելադրեց իր պայմանները՝ ցուցաբերելով բազմազանություն և կայունություն:

Մարրեյն այս մրցաշարում միայն մեկ սեթ է զիջել: Նա մի փոքր թուլացավ միայն Ժուան Սոուզայի դեմ խաղում, իսկ մնացած հանդիպումները նրա մոտ բավական կայուն ստացվեցին:

Միակ խաղադրույքը, որը խելամիտ է ու լավ գործակից ունի, «ՏՇ 36,5 գեյմ» տարբերակն է: Իհարկե, Մարրեյը կարող է հեշտությամբ հաղթել իսպանացուն, ինչպես արել է վերջին 2 հանդիպումներում: Կարող ենք անվերջ ասել, որ Ֆերրերը նախընտրում է հողածածկ կորտը, բայց նա միակն է այս մրցաշարում, ով ոչ մի սեթ չի զիջել մրցակիցներին:

Օրդինար: Հաղթած
Australian Open, 1/4 եզրափակիչ
06:30/27 հնվ
Դավիթ Ֆերրեր — Էնդի Մարրեյ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ