Դավիթ Ավանեսյան — Շեյն Մոզլի. Ալեքսանդր Բելենկու կանխատեսումը

07:00, 29 մյս 2016
Բռնցքամարտի ոլորտում ամենահեղինակավոր ռուս մասնագետներից մեկը, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Բելենկին կանխատեսում է արել WBA վարկածով կիսամիջին քաշային կարգում ժամանակավոր չեմպիոնական գոտու համար կայանալիք Դավիթ Ավանեսյան (21-1-1 11 KO) — Շեյն Մոզլի (49-9-1 41 KO)  մենամարտի վերաբերյալ: Մենամարտը տեղի կունենա կիրակի առավոտյան՝ Գլենդելի «Ջիլա Ռիվեր» արենայում: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում Շեյն Մոզլիի հաղթանակի վրա:

Մենամարտը կկայանա Գլենդելում: Այն Արիզոնայի նահանգ է, Ֆինիկսի կողքին: Ավանեսյանն առաջինը կմեկնի ԱՄՆ: Այնպիսի տպավորություն է, որ նրան հրավիրել են «ծեծվելու»: Կիսամիջին քաշային կարգում Ավանեսյանն ընդհանուր վարկանիշով ինչ-որ կերպ 16-րդն է: Նրա համար դա վատ ռեկորդ չէ, բայց բանն այն է, որ Դավիթն իր կարիերայում առանձնապես լուրջ մրցակիցների հետ չի մրցել: Եղել են 12 ռաունդանոց մենամարտեր, վերջերս ոչ-ոքի է եղել: Վերջին մենամարտերում հայ բռնցքամարտիկը հաղթել է, բայց բավական է նայել իր հակառակորդների գրանցած արդյունքներին, և ամեն ինչ պարզ է դառնում: Գործակիցները նույնպես Ավանեսյանի կողմն են, բայց կարծում եմ, որ նրան հենց այնպես չեն հրավիրել ԱՄՆ: Ավանեսյանի գրանցած արդյունքները լավն են, հենց այդպիսի մրցակից էլ հիմա Մոզլիին պետք է՝ լավ արդյունքներով, բայց ոչ աստղային:

Ուզում եմ խաղադրույք կատարել Շեյն Մոզլիի հաղթանակի վրա: Մանդինայից կրած պարտությունից հետո Մոզլին 2 հաղթանակ է տարել: Նա ուժեղ հարվածով լուծեց Մայորգիի հարցերը և միավորներով հաղթեց Լոպեսին: Այնպիսի տպավորություն է, որ Ավանեսյանի դեմ մենամարտը Մոզլիի համար հրաշալի նվեր է թոշակի գնալուց առաջ: Այդպիսի մենամարտերի համար էլ կան ուռճացված ռեկորդներով մարզիկներ: Ավանեսյանը հենց այդպիսի տեսք էլ ունի:

Մոզլին թոշակի գնալու տարիքի է, նա արդեն 44 տարեկան է, բայց պահպանել է իր որակները: Նա շատ բաների է տիրապետում, ռինգում ամեն ինչ տեսել է: Դատարկ ձեռքերով նրան չես հաղթի: Նա կարող է փորձի հաշվին հաղթել Ավանեսյանին: Մոզլին փորձով և բռնցքամարտի գիտելիքներով հսկայական առավելություն ունի: Ավանեսյանը նոկաուտ անող բռնցքամարտիկ չէ, հավանաբար նա այդպես չի հաղթի Մոզլիին, իսկ միավորներով, ըստ իս, Մոզլին պետք է առավելության հասնի: Մենամարտը կայանալու է Ամերիկայում: Հավասար ռաունդների դեպքում հաղթանակը կշնորհվի Մոզլիին:

Օրդինար: Պարտված
WBA վարկածով կիսամիջին քաշային կարգում չեմպիոնական մենամարտ
07:00/29 մյս
Դավիթ Ավանեսյան - Շեյն Մոզլի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ