Դավիթ Ավանեսյան — Լամոնտ Պիտերսոն. Ալեքսանդր Բելենկու կանխատեսումը

04:00, 19 փտր 2017
Բռնցքամարտի ոլորտում ամենահեղինակավոր ռուս մասնագետներից մեկը, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Բելենկին կանխատեսում է արել WBA վարկածով կիսամիջին քաշային կարգում չեմպիոնական գոտու համար կայանալիք Դավիթ Ավանեսյան (22-1-1 11 նոկաուտ) — Լամոնտ Պիտերսոն (34-3-1 17 նոկաուտ) մենամարտի վերաբերյալ: Մենամարտը տեղի կունենա կիրակի՝ Օհայոյի «Ցինտաս ցենտեր» արենայում: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում Ավանեսյանի հաղթանակի վրա:

Թրենդին դեմ կգնամ: Կարծում եմ, որ Ավանեսյանը կհաղթի: Պիտերսոնն իր աստղային ժամն ապրել է բավական վաղ, երբ հաղթեց Ամիր Խանին, իսկ Խանին կարող է հաղթել կռվել իմացող ցանկացած մարդ: Այդ հաղթանակը կարող է շատ բանի մասին խոսել, և ոչնչի մասին չխոսել: Իսկ Ավանեսյանի գլուխն ամուր է, նա չի ընկնում: Պետք է նշել մի շատ կարևոր պահ՝ Պիտերսոնը մեկ տարուց ավել է ռինգ դուրս չի եկել: Նրա մասին հիմա ոչինչ հայտնի չէ: Երբ մարդն այդքան երկար ռինգ դուրս չի գալիս, նա կարող է հանգստանալ: Այդպես լինում է: Այդպես ժամանակին եղավ Վիտալի Կլիչկոյի հետ: Բայց հավանաբար կտեսնենք Պիտերսոնի վերադարձի փորձերը: Ավանեսյանը կօգտվի դրանից: Եկեք փորձենք հայ կամ ռուս բռնցքամարտիկին հավատալ: Նրա մասին շատ բան չգիտեմ, բայց ռեկորդը վատը չէ: Եկեք փորձենք! Բայց այս ամենից չի հետևում, որ Ավանեսյանը հաղթելու է:

Կարող է այլ ենթատեքստ էլ լինել: Հնարավոր է, որ Ավանեսյանը Պիտերսոնի համար պարզապես հարմար մրցակից է: Իմ սիրելի օրինակը Վասիլի Ժիրով — Արթուր Ուիլյամս մենամարտն է: Ուիլյամսի թիմն անկեղծորեն ասաց, որ այդ ղազախ բռնցքամարտիկը ընտրված էր, որպեսզի Ուիլյամսը հաղթի նրան: Բոլորս գիտենք, թե ինչ դրանից ստացվեց:

Տվյալ դեպքում Ավանեսյանի թիմը համարձակ քայլ է անում՝ զոհասեղանին դնելով չեմպիոնական գոտին: Ավանեսյանը կարող է ինքնավստահ լինել Շեյն Մոսլիին հաղթելուց հետո: Ո՞վ էր սպասում, որ Ավանեսյանը կհաղթի Մոսլիին: Ես իրոք չէի սպասում:

Այնպես որ, ռիսկի եմ դիմում և խաղադրույք կատարում Ավանեսյանի հաղթանակի վրա: Հավանաբար Դավիթը միավորներով կհաղթի: Նա հզոր հարված ունի: Նոկաուտ այստեղ չպետք է լինի: Երկու բռնցքամարտիկներն էլ ամուր ու դիմացկուն են:

Օրդինար: Պարտված
WBA վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական մենամարտ
04:00/19 փտր
Դավիթ Ավանեսյան — Լամոնտ Պիտերսոն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
WBA վարկածով կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական մենամարտ
04:00/19 փտր
Դավիթ Ավանեսյան — Լամոնտ Պիտերսոն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ