Դաստին Պորյե — Քոնոր Մաքգրեգոր․ Նիկոլայ Վալուևի կանխատեսումը

07:00, 11 հլս 2021
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Նիկոլայ Վալուևը կանխատեսում է արել UFC 264-ի շրջանակում կայանալիք Դաստին Պորյե — Քոնոր Մաքգրեգոր մենամարտի վերաբերյալ։

Ողջու՛յն սիրելի ընկերներ։

Հերթը խառը մենամարտերինն է։ Դաստին Պորյեն կմրցի Քոնոր Մաքգրեգորի հետ։ Երկար սպասված մենամարտ, հերթական խաղ-ռևանշը։ Իրենց առաջին մենամարտը բավականին արագ հաղթեց Մաքգրեգորը, երկրորդը՝ Պորյեն։

Պորյեն լի է վճռականությամբ, որպեսզի ապացուցի ամբողջ աշխարհին, որ նա ավելի լավն է, ու բոլորը շանսերը դրա համար նա ունի։ Բայց ինչպե՞ս օգտագործել այդ շանսերը։ Եկեք պատկերացնենք, թե ինչպես է զարգանալու մենամարտը։ Պորյեն հետևությունն էր արել առաջին մենամարտից, այդ իսկ պատճառով փորձելու է չսրել իրադարձությունները առաջին ռաունդներում, որ հանկարծ չհայտնվի Մաքգրեգորի հարվածների տարափում։ Նա կփորձի մենամարտը հասցնել վերջին ռաունդներին, որտեղ կփորձի հաղթել։ Ինչի՞ հաշվին։ Նրա ֆենոմենալ դիմացկունության, ու նրա շնորհիվ, որ նա կարողանում է տարածության վրա լավ պահել հակառակորդին։ Նա ձեռքի լավ հարվածներ ունի։ Նա կարող է գործել նաև պարտերում, բայց Մաքգրեգորն այդ կոմպոնենտում ավելի ուժեղ է։

Մաքգրեգորը կարող է հոգնել, եթե Պորյեն կարողանա իրագործել մենամարտի իր պլանը։ Եթե դա չիրականանա, ապա մենք հնարավոր է նորից տեսնենք Մաքգրեգորի վաղաժամ հաղթանակը, ինչպես առաջին մենամարտում։ Սակայն եթե լինի երկար մենամարտ, այստեղ շանսերը հավասարվում են։

Շատ բարդ է կանխատեսել, թե ինչ կլինի այս մենամարտում։ Բայց ինչ որ բան ինձ հուշում է, որ Մաքգրեգորը հաղթանակ է տանելու այս մենամարտում։ Ես անում եմ այս առաջարկը շատ մեծ զգուշությամբ։

Օրդինար: Պարտված
UFC 264
07:00/11 հլս
Դաստին Պորյե - Քոնոր Մաքգրեգոր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ