«Դարմշտադ» — «Բորուսիա» Դորտմունդ. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

18:30, 11 փտր 2017
«Дождь» հեռուստաընկերության սպորտային թղթակից, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Բունդեսլիգայի 20-րդ տուրի «Դարմշտադ» — «Բորուսիա» Դորտմունդ հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում հյուրերը վստահ հաղթանակ կտանեն: 

Խաղ, որն ըստ իս բացարձակ պարզ է: «Դարմշտադը» ոչ մի կերպ չի կարողանում լավ ընթացք հավաքել, կողմնորոշվել կազմի հարցում, որում բավական շատ ռոտացիա կա, քանզի ֆուտբոլիստների ընտրությունը փոքր է: Թիմը մոտ է Բունդեսլիգան լքելուն:

Չեմ սիրում նման գործակիցներով խաղադրույքներ կատարել, բայց այստեղ ուրիշ ելք չունեմ: Վստահ եմ, որ «Բորուսիան» պետք է հաղթի: Դորտմունդը կարող է խնայել ուժերը, չի ճնշի մրցակցին, մանավանդ, որ «Դարմշտադի» խաղն այնքան վատ է կառուցված, որ նախաձեռնությունը մրցակցին տալը և հակագրոհներ փնտրելը լավ պլան է «Բորուսիայի» համար: Ընտրում եմ «Բորուսիայի» (-1) ֆորայով հաղթանակը: Գործակիցը 1,57 է, բայց սա ամենահեռանկարային խաղադրույքն է:

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա, 20-րդ տուր
18:30/11 փտր
«Դարմշտադ» - «Բորուսիա» Դորտմունդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ