Դանիլ Մեդվեդև – Նովակ Ջոկովիչ։ Եզրափակիչում կարող է անակնկալ գրանցվել
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Ջոկովիչը լավ տեսք ունի այս մրցաշարում։ 6 մրցախաղերից 5-ում նա հաղթել է 3 սեթում և միայն իր հայրենակից Լասլո Ջերեի հետ դիմակայությունում գործը հասավ 5 սեթի։ Ամերիկացի Բեն Շելթոնի դեմ նախորդ մրցախաղում սերբ թենիսիստը սխալներ էր թույլ տալիս արագ գրոհների անցնելիս։ Պաշպանությունում 36-ամյա Նովակը շատ ավելի հաջող է գործում։
Այդ ամենը Մեդվեդևին հնարավորություն է տալիս կարիերայում երկրորդ անգամ հաղթել US Open-ում ու կրկնել 2021 թվականի հաջողությունը։ Ռուս թենիսիստի մատուցումները հրաշալի են, իսկ աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասի նկատմամբ կիսաեզրափակիչում հաղթանակից հետո վստահությունն ավելացել է։ Ռիսկի կդիմեմ և կընտրեմ Դանիլ Մեդվեդևի հաղթանակը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: