Դանիա – Թունիս։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 22 նյմ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Դանիա – Թունիս աշխարհի առաջնության D խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Դանիան այս խաղի ֆավորիտն է։ Վերջին հանդիպումներում դանիացիները փայլուն ֆուտբոլ են ցուցադրել։ Այո, Ազգերի լիգայում պարտվել են Խորվաթիային, բայց այն, որ թիմը կարողացել է 2 անգամ հաղթել Ֆրանսիային, գովելի և ողջունելի է։

Առհասարակ ես ենթադրում եմ, որ Դանիան այս խմբում առաջին տեղն է գրավելու, ինչպես նաև ավելի շատ գոլ է խփելու Թունիսին և Ավստրալիային, քան Ֆրանսիայի հավաքականը։

Թունիսի հավաքականը սեպտեմբերից հետո 3 ընկերական հանդիպում է անցկացրել և դրանցից մեկում պետք է պարտվեր, քանի որ մրցակիցը Բրազիլիայի հավաքականն էր։ Այդ խաղն ավարտվել է 1։5 հաշվով։ Այնուամենայնիվ, բացի այդ խաղից թունիսցիները պարտություն չեն կրել հունվարից հետո։ Թունիսը մի քանի խաղերում հաղթել է «չոր» հաշվով, բայց պետք է նշել, որ այդ խաղերում աֆրիկյան թիմի մրցակիցներն այնքան էլ ուժեղ թիմեր չեն եղել։

Ինձ թվում է, որ եկել է ժամանակը, որպեսզի Թունիսն առնվազն երկու գոլ բաց թողնի։ Հավատում եմ, որ դանիացիներն առնվազն 2 գոլի տարբերությամբ առավելության կհասնեն։

Ընտրում եմ Դանիայի ֆորա (-1.5) խաղադրույքը՝ 2.81 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
17:00/22 նյմ
Դանիա – Թունիս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ