Դանիա – Սերբիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 25 հնս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Դանիա – Սերբիա Եվրո-2024-ի C խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Եվրո-2024-ին մասնակցող հավաքականներից ամենաշատը հիասթափեցրել են հենց Դանիան և Սերբիան։ Այս հավաքականները հիանալի անցկացրեցին ընտրական փուլը, սակայն եզրափակիչ մրցաշարում չեն ցուցադրում այն ֆուտբոլը, որը տեսել ենք վերջին մեկ տարվա ընթացքում։

Դանիան 1։1 հաշվով ոչ-ոքիներ է գրանցել Անգլիայի և Սլովենիայի հետ խաղերում։ Սերբիան 0։1 հաշվով պարտվել է Անգլիային, իսկ սլովենացիների հետ խաղում փրկվել է պարտությունից հանդիպման վերջնամասում խփած գոլի շնորհիվ։ Եվ դա այն դեպքում, որ թիմում հանդես են գալիս իսկապես ուժեղ հարձակվողներ Միտրովիչը և Վլահովիչը։ Չմոռանանք Տադիչի, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի և Յովիչի մասին։

Դանիացիները մի փոքր առավելություն ունեն։ Հաղթանակի դեպքում նրանք միանգամից դուրս կգան փլեյ-օֆֆ։ Սերբիան հաղթելու դեպքում կարող է գրավել նաև 3-րդ տեղը։

2 թիմերին էլ միայն հաղթանակ է հարկավոր։ Այո, Դանիան ոչ-ոքիի դեպքում էլ կարող է զբաղեցնել 2-րդ տեղը, բայց դա այն դեպքում, եթե Անգլիան հաղթի Սլովենիային։ Չեմ կարծում, որ դանիացիները հույսը կդնեն զուգահեռ խաղում դրական արդյունքի վրա։

Ենթադրում եմ, որ 2 թիմերն էլ փորձելու են ակտիվ լինել հարձակման գծում։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․89 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրո-2024
23:00/25 հնս
Դանիա – Սերբիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ