Դանիա — Ռումինիա. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

20:00, 08 հկտ 2017
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ԱԱ-2018-ի որակավորման փուլի Դանիա — Ռումինիա հանդիպման վերաբերյալ: Ոչ վաղ անցյալի ֆուտբոլիստը խաղադրույք է կատարում տանտերերի (-1,5) ֆորայով հաղթանակի վրա: 

Բոլոր խմբերում ամեն ինչ ավարտին է մոտենում և արդեն որոշիչ խաղերն են, արդեն խմբային դիմակայությունների եզրափակիչն է: Դանիացիները պետք է հաղթեն և չգիտեմ ինչ հուսան: Նրանց պետք չէ, որ չեռնոգորացիները հաղթեն լեհերին, այդ պատճառով եթե Դանիան չհաղթի, ապա Մոնտենեգրոն մրցաշարային աղյուսակում կգերազանցի ֆարերցիներին: Բայց, մյուս կողմից, սեփական հաղթանակի և լեհերի նկատմամբ չեռնոգորացիների հաջողության հասնելու դեպքում, ինչը քիչ հավանական է, անգամ առաջին տեղը գրավելու շանսեր կան, թեև չգիտեմ, թե այնտեղ խփած գնդակների տարբերությունը որքան է:

Ամեն դեպքում, դանիացիներն իրենց լավ զգալու և անցումային խաղերին հանգիստ պատրաստվելու համար պետք է հաղթեն ռումինացիներին ու կարծում եմ, որ հենց Դանիայի թիմն է ի զորու տնային խաղում բավական հանգստորեն հաղթել ու լուծել բոլոր հարցերը:

Դե իսկ Ռումինիան, ընդհակառակը, ընտրական այս փուլում շտապելու ու ձգտելու ոչ մի տեղ չունի, այնպես որ հնարավոր է անգամ ոչ հիմնական կազմով ժամանի: Կարծում եմ, որ Դանիայի (-1,5) ֆորայով հաղթանակը միանգամայն իրատեսական է: Այդ պատճառով կանգ եմ առնում այդ տարբերակի վրա:  

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018, որակավորման փուլ, Е խումբ, 10-րդ տուր
20:00/8 հկտ
Դանիա - Ռումինիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0