Դանիա — Լեհաստան. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

22:45, 01 սպտ 2017
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ԱԱ-2018-ի որակավորման փուլի Դանիա — Լեհաստան հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ լեհերը մոտ կլինեն հաղթանակին: 

Դանիացիները կարծում եմ, որ պետք է համառորեն պայքարեն և ինչ էլ որ լինի պարտավոր են հաղթել լեհերին, սակայն չեմ կարծում, որ դա այդքան հեշտ բան է: Լեհաստանը խմբի առաջատարն է, Լեհաստանը բավական հարմարավետ է իրեն զգում առաջին հորիզոնականում և Դանիայի մոտ իսկական մրցակիցը հավանաբար Մոնտենեգրոն է:

Խմբում երկրորդ տեղ զբաղեցնելու համար պետք է հաղթել լեհերին, սակայն լեհերը ևս չպետք է դուրս գան խաղադաշտ և ծալեն ձեռքերը, որովհետև 6 միավորի այն առավելությունը, որը նրանք ունեն հետապնդողների առջև, չեմ կարծում, որ ցանկություն կա կորցնելու:

Լեհերը շատ լավ են գործում հարձակվելիս: Նրանք նաև լավ են հակագրոհում, ունեն արագ ֆուտբոլիստներ, ունեն Ռոբերտ Լևանդովսկի, որը գործնականում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է հիմա և կարողանում է հեշտությամբ գոլեր խփել:

Այդ իսկ պատճառով ես ռիսկի կդիմեմ և կվերցնեմ Լեհաստանի հաղթանակը, բայց ապահովության համար կխաղամ Լեհաստանը ասիական հանդիկապով (0):

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018. Ընտրական փուլ. Եվրոպա
22:45/1 սպտ
Դանիա - Լեհաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ