Դանիա — Հայաստան. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 04 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱԱ 2018-ի ընտրական փուլի Դանիա — Հայաստան հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ մեր ընտրանին նվազագույնը 2 գնդակ բաց կթողնի:

Չեխիայի հետ ընկերական խաղից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի հավաքականի խնդիրները բավական շատ են: Սակայն այնպես չէ, որ դանիացիները քիչ խնդիրներ ունեն: Երկու թիմերն էլ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկին մոտեցել են ոչ այնքան օպտիմալ մարզավիճակում: Ընտրական խումբն այնպիսին է, որ ակնհայտ հզոր հավաքական չկա` Լեհաստան, Չեռնոգորիա, Ռումինիա, Դանիա, Հայաստան և Ղազախստան: Հաղթել կարող է յուրաքանչյուրը:

Բացի նրանից, որ դեռ մրցաշրջանը նոր է սկսվել ու ֆուտբոլիստների մի մասը դեռևս չի կարողացել հավաքել անհրաժեշտ խաղային պրակտիկա, նրանց միջև կա նաև խաղակցվածության խնդիր: Վարուժան Սուքիասյանը պատրաստում է միանգամայն նոր թիմ` օգտագործելով հավաքականի հիմնական կորիզը, որը մնացել է դեռ Վարդան Մինասյանի ժամանակվանից: Մեր գլխավոր խնդիրը Հենրիխ Մխիթարյանի բացակայությունն է: Հայաստանի հավաքականի ավագը չի խաղա վնասվածքի պատճառով: Ինչպես երևում է, մեր ընտրանին դարձյալ կապավինի 4-2-3-1 ավանդական սխեմային: Բայց թե ո՞վ կփոխարինի մեր ավագին, դեռ պարզ չէ: Ամենայն հավանականությամբ մեկնարկային կազմում պետք է սպասենք Արաս Օզբիլիսին:

Մի տեսակ անսովոր է Դանիայի հավաքականի գլխավոր մարզչի աթոռին տեսնել Օգե Հարեյդեին, այլ ոչ թե լեգենդար Մորտեն Օլսենին, ով ընտրանու ղեկին էր մոտ 15 տարի: Անկախ ամեն ինչից, պետք է նշել, որ այս պահին Դանիայի հավաքականն խաղի գլխավոր ֆավորիտն է: Դանիացիներն իրենց կազմում գերազանց ֆուտբոլիստներ ունեն: Կասպեր Շմեյխելը Անգլիայի չեմպիոն է, պաշտպանությունում հզոր վետերան Սիմոն Կյաերի կողքին խաղում է երիտասարդ Վեստեգորը, կիսպաաշտպանությունում՝ Կվիստն ու իհարկե Էրիկսենը, հարձակման գծում սպասելու ենք Բրեյթուեյթին ու Կորնելիուսին: Ովքեր հիշում են, այս թիմերի վերջին հանդիպումն այստեղ` «Պարկեն» ստադիոնում կայացավ 2014 թվականի սեպտեմբերին: Այդ խաղում Դանիան հաղթեց 2:1 հաշվով: Իսկ 2013 թվականի մեր փառահեղ հաղթանակի մասին մնացել են միայն հուշերը…

Թեպետ դժվար կլինի, բայց պետք է ռեալիստորեն մոտենալ ստեղծված իրավիճակին: Չնայած Հայաստանի հավաքականը հաղթելու համար ամեն ինչ կանի, բայց սեփական դարպասն անառիկ պահել դժվար թե կարողանա, այն էլ՝ ոչ 1 անգամ: Այնպես որ, կարծում եմ՝ Դանիան նվազագույնը 2 գնդակ կուղարկի մեր դարպասը:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018, ընտրական փուլ
20:00/4 սպտ
Դանիա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ