Դանիա — Հայաստան. Մենուա Մեհրաբյանի կանխատեսումը

20:00, 04 սպտ 2016
Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի E խմբի առաջին տուրի Դանիա — Հայաստան հանդիպման վերաբերյալ։ Նա կարծում է, որ Դանիան կհաղթի նվազագույնը երկու գնդակի տարբերությամբ։ 

Պետք է իրատես լինեմ և ասեմ, որ մեծ սպասելիքներ չունեմ Դանիայի հետ կայանալիք խաղից: Անհրաժեշտ խաղային պրակտիկա չունեցող ֆուտբոլիստներով գրեթե ոչինչ չենք կարող անել: Չեխիայի հավաքականի հետ կայացած խաղը հստակ ընդգծեց ներկա պահին մեր ընտրանում առկա բոլոր բացերն ու խնդիրները: Ցավով պետք է նշեմ, որ չեխերի հետ կայացած հանդիպումը խորը հիասթափություն առաջացրեց ու Կոպենհագենում կայանալիք խաղի առումով մեծ մտավախություն առաջացրեց: Չի կարելի թիմին հասցնել այն աստիճանի, որ ամբողջ հույսը դրվի միայն մեկ ֆուտբոլիստի ներկայության վրա:

Մխիթարյանը չի մասնակցի դանիացիների հետ խաղին: Բնականաբար, Հենրիխի կորուստը զգալի է և լուրջ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ՀՖՖ ղեկավարությունն, ի վերջո, առաջնորդվի առողջ բանականությամբ և հետամուտ լինի հավաքական հրավիրելու այն ֆուտբոլիստներին, որոնց կարիքն իսկապես կա: Գրեթե վստահ կարելի է ասել, որ ընտրական այս մրցափուլը նույնպես մեզ համար ավարտված է՝ դեռ չսկսված: Եկեք հույսներս չդնենք ֆուտբոլային հրաշքների վրա՝ դրանք հազվադեպ են իրականանում: Պետք է ընդամենն արձանագրենք այն, ինչն ունենք ներկա պահին: Ամեն դեպքում, միշտ էլ բոլորս սրտի խորքում փոքր հույս պահպանում ենք, բայց կարծում եմ, որ առաջիկա խաղում կպարտվենք առնվազն երկու գնդակի տարբերությամբ:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018, E խումբ, առաջին տուր
20:00/4 սպտ
Դանիա - Հայաստան.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ