Դանիա — Հայաստան. Հաբեթ Հարությունյանի կանխատեսումը
20:00, 04 սպտ 2016
Armfootball.com կայքի լրագրող, ՑԱՅԳ հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի թղթակից Հաբեթ Հարությունյանը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում է արել ԱԱ 2018 թ. որակավորման փուլի շրջանակներում կայանալիք Դանիա — Հայաստան խաղի վերաբերյալ: Նա կարծում է, որ տանտերերը վստահ հաղթանակ կտոնեն:
Դանիացների հետ վերջին հաջողություններն անցյալում են, ավելորդ եմ համարում առաջիկա խաղից առաջ հղում կատարել հայտնի «0:4»-ին: Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ նշված խաղում Հայաստանի գոլերը «գնացին», դանիացիներինը՝ ոչ: Այսօր պատկերն այլ է, ցավոք, այն խոսում է ոչ Հայաստանի օգտին: Խնդիրը ոչ թե մրցակիցն է, այլ հենց Հայաստանի հավաքականի ներկայիս վիճակը՝ իր բացերով հանդերձ: Ֆուտբոլ է, ամեն ինչ հնարավոր է, սակայն կանխատեսում անելիս առաջին հերթին հիմնվում ենք փաստերի վրա: Հանուն արդարության պետք է նշել, որ հայ ֆուտբոլիտների ներկայիս մարզավիճակը հեռու է իդեալականից, նույնիսկ, մոտ չէ: Չեխերի հետ խաղն էլ ցույց տվեց, որ Վարուժան Սուքիասյանը չի պատրաստվում կտրուկ փոփոխությունների գնալ մեկնարկային կազմն ընտրելիս, չնայած նրան, որ խաղից հետո հայտարարեց, որ փորձարկումներ էր կատարում: Թե ում կամ ինչ էր փորձարկում, կիմանա երևի նա:
Ինչ վերաբերում է Դանիային, ապա թիմը բարձր տրամադրությամբ է մոտենում հանդիպմանը, խաղացողները վերջին խաղում հինգ անպատասխան գնդակ են ուղարկել Լիխտենշտեյնի դարպասն ու պատրաստվում են նույնը կրկնել հաշվետու մրցավեճում: Կարծում եմ՝ միայն հրաշքը կարող է օգնել Հայաստանին: Ասել է, թե Դանիան դուրս չգա խաղադաշտ…
Հ.Գ. Հայերի հետ խաղից առաջ արգենտինացիները հավաքվում են հանդերձարանում: Մոտ են կանչում Մեսսիին, թե՝ «այ տղա, զայլա չկա խաղալու, արի կլինի միայն դու խաղա»: Մեսսին համաձայնվում է: Հանդիպումն ավարտվում է 1:1 հաշվով: Մեսսին մտնում է հանդերձարան, թիմակիցները ամոթանք են տալիս, թե էս ինչ արեցիր, վստահեցինք՝ քաշեցիր: Մեսսին փորձում է արդարանալ և բավականին լուրջ պատճառ է նշում. «Ինչ անեմ, 5-րդ րոպեին կարմիր ցույց տվեցին…»
Օրդինար: Պարտված
ԱԱ 2018 թ. Որակավորման փուլ, E խումբ
20:00/4 սպտ
Դանիա - Հայաստան
Խաղադրույք - Դանիայի հաղթանակ (-1) հանդիկապով
Գ.
50%
խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Հաղորդագրություն սխալի մասին
Ձեր նամակը հաջողությամբ ուղարկված է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Յուրահատուկ մեկնաբանություններ
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:
Գրանցում
Գրանցում
Մուտք գործել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը:
Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք