Դանիա – Ղազախստան. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 11 նյմ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱԱ 2018-ի ընտրական փուլի Դանիա – Ղազախստան հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ դանիացիները կհաղթեն գոլառատ խաղում:

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական E խումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականը, դարձել է գուցե ամբողջ մրցաշարի ամենահետաքրքիրն ու եթե կարելի է այդպես ասել, խուճուճը: Անսպասելի հաղթանակներին հաջորդում են նույնքան անսպասելի պարտությունները: Եվ միայն Հայաստանի հավաքականն է, որ պահպանում է տխուր, բայց այնուամենայնիվ, հստակ վիճակագրություն, ցավոք: Դանիան տանը հաղթելով մեզ, կրել է 2 պարտություն և հիմա սեփական դաշտում Ղազախստանին անպայման պետք է հաղթի, եթե ցանկանում է մտածել Ռուսաստան մեկնելու

Օգե Հայրեդեն` Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչը հավանաբար այս պահին մտածում է, թե ով է պաշտպանելու սեփական դարպասը մրցակցի գրոհներից ու հարվածներից: Նախ չկա հիմնական դարպասապահ Կասպեր Շմեյխելը: «Լեսթերի» ներկայացուցիչը կոտրել է ձեռքը և երկար ժամանակ կբացակայի: Նրան կփոխարինի Յոնաս Լելը «Մայնցից»: Հետո… պաշտպանությունում ևս կան խնդիրներ: Սիմոն Կյաերի` ավագի կողքին չեն կարողանա խաղալ Անդրեաս Քրիստենսենը և Էրիկ Սվյատչենկոն: Նրանց հավանաբար կփոխարինի Յաննիկ Վեստեգորը: Առջևի գծում մտածելու բան չկա: Ամենակարող Քրիստիան Էրիկսենը պետք է գնդակներ մատակարարի գիգանտներից կա՛մ Յուսսուֆ Պոուլսենին, կա՛մ էլ Նիկոլայ Յորգենսենին:

Վերջին շրջանում ղազախական ֆուտբոլը լուրջ վերելք է ապրում: Խոշոր ներդրումների շնորհիվ այստեղի ակումբները հաջողությամբ հաղթահարում եմ Չեմպիոնների և Եվրոպա լիգաների որակավորման արգելքներն ու մտնում հիմնական մրցաշար` դրանով զարգացնելով ֆուտբոլը հայրենիքում: Սակայն դա այդքան էլ օգուտ չի բերում ազգային հավաքականին: Թեպետ թիմը բավական հանդուգն ֆուտբոլ է ցուցադրում, արդյունքներ միևնույնն է` չկան: Առաջիկա խաղին չեն խաղա Նուրգալիևն ոու Տագիրբերգենը: Միջին գծի առանցքային խաղացողները չեն հասցրել ապաքինվել վնասվածքներից: Հիմնական կազմի մի քանի խաղացող ևս, ում անունները ձեզ ոչինչ չեն ասի, նույնպես լազարեթում են: Այնպես որ` պաշտպանողական ֆուտբոլ ոչ հիմնական կազմով, պայքար գոնե ոչ-ոքիի համար: Սա է Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Թայգաթ Բայսուֆինովի որդեգրած քաղաքականությունը:

Թեպետ երկու թիմերն այս ընտրական մրցաշարում միասին վերցրած խփել են միայն 5 գնդակ, այս խաղում ակնկալում եմ արդյունավետ ֆուտբոլ: Եթե ոչ հյուրերից, ապա դանիացիներից գոնե 3 գնդակ սպասում եմ:

Օրդինար: Հաղթած
ԱԱ 2018, ընտրական փուլ
23:45/11 նյմ
Դանիա – Ղազախստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ