Դանիա – Անգլիա: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Երկու թիմերն էլ հիասթափեցրին առաջին տուրում: Անգլիան դժգույն տեսք ուներ: Հիշեցի այն ժամանակները, երբ թիմը գլխավորում էր Ֆաբիո Կապելոն: Դանիան, բացառությամբ մի քանի պահի, առանձնապես ոչինչ չարեց: Խաղի կազմակերպման և գնդակի կորստի առումով դանիացիները լավ տպավորություն չթողեցին: Սլովենիան, որն այդ խաղում ֆավորիտ չէր, նույնիսկ կարող էր 3 միավոր վաստակել:
Կարծում եմ՝ անգլիացիների համար ավելի հեշտ կլինի Դանիայի հետ մրցավեճում: Դրա համար մի քանի պատճառ կա: Դանիան համարձակ առաջ է շարժվելու, հետևաբար, տարածություններ թիկունքում մնալու են: Կասպեր Հյուլմանի թիմի պաշտպանությունն ամենալավը չէ, չմոռանանք նաև, որ անգլիացիները լավ են ճանաչում դանիացի պաշտպաններին: Անգլիայի հասցեին ուղղված քննադատությունը պետք է որ ունենա իր ազդեցությունը, քանի որ Գարեթ Սաութգեյթը միշտ էլ լուրջ է վերաբերվում նման արձագանքներին:
Առաջարկում եմ Անգլիայի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 4.5-ից քիչ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: