«Դանդոլկ» — «ԲԱՏԵ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 03 օգս 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Դանդոլկ» — «ԲԱՏԵ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում Բելառուսից հյուրերը կկարողանան գոլ խփել առաջին խաղակեսում: Առաջին խաղում Բատեն հաղթել է 1:0 հաշվով: 

ԲԱՏԵ-ն առաջին խաղում հաղթանակի է հասել Իռլանդիայի ամուր չեմպիոն «Դանդոլկի» նկատմամբ: Կարդացել եմ իռլանդական կոլեկտիվի գլխավոր մարզչի արած արտահայտությունները: Նա ասել է, որ իր թիմն այդքան էլ լավ հանդիպում չի անցկացրել, տնային խաղում «Դանդոլկը» շատ ավելի լավ տեսք կունենա: Բայց ես այնուամենայնիվ վստահ եմ այն բանում, որ Բատեն ավելի որակյալ թիմ է՝ եվրագավաթներում փորձ ունեցող: Անգամ Չեմպիոնների լիգայում ԲԱՏԵ-ն վաղուց սկսնակ չէ: Ըստ իս՝ ԲԱՏԵ-Ն անգամ ավելի հեշտ կխաղա դրսում, քան տանը:

Առաջին խաղում «Դանդոլկը» պաշտպանվում էր, փորձում էր ձախողել մրցակցի խաղը: Տանը ստիպված կլինի բացվել, այլապես կարող է դուրս մնալ: Կարծում եմ, որ արդեն առաջին խաղակեսում ԲԱՏԵ-ի համար հեշտ կլինի: Եթե հիշենք առաջին փուլը, ապա այնտեղ ԲԱՏԵ-ն առաջին խաղակեսում արդեն երկու գոլ էր խփել ֆիննական ՍԻԿ-ին: Ենթադրում եմ, որ այստեղ ևս իռալնդացիները կբացվեն, ինչի համար էլ ԲԱՏԵ-ն կպատժի: Այդպես էլ ամեն ինչ կավարտվի դիմակայությունում: 1,99 գործակցով «ԲԱՏԵ-ն գոլ կխփի առաջին խաղակեսում»-ն իմ տարբերակն է:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ
23:00/3 օգս
«Դանդոլկ» - «ԲԱՏԵ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ