«Ցրվենա Զվեզդա» – «Պանատինաիկոս»: Հույները կհաղթեն Բելգրադում
«Ցրվենա Զվեզդա»
Մրցաշրջանի երկրորդ հատվածը Բելգրադը ներկայացնող ակումբը տապալում է: «Ցրվենան» արդեն կորցրել է փլեյ-օֆֆում խաղալու շանսերը: Թիմը 16-րդ տեղում է և բավականին հեռու է թոփ-10-ից: Նույնիսկ տանը, որտեղ սովորաբար սերբական ակումբը հզոր խաղ է ցուցադրում, 3 պարտություն է գրանցվել, չնայած մինչև այդ ամբողջ մրցաշրջանի ընթացքում ոչ մի անգամ չէր պարտվել:
Միանգամից պետք է նշեմ, որ «Պանատինաիկոսի» դեմ «Ցրվենա Զվեզդան» վերջին տարիների ընթացքում անհաջող է խաղում՝ 4 պարտություն նախորդ 4 խաղում:
Ընթացիկ մրցաշրջանում «Ցրվենայի» գործերը վատ են, այժմ բացի երկրպագուներին ուրախացնելուց, թիմն այլ մոտիվացիա չունի:
«Պանատինաիկոս»
Հունական ակումբը 5-րդ տեղում է, բայց երրորդ տեղ բարձրանալու շանս ունի: Սակայն թոփ-6-ից դուրս մնալու ռիսկ էլ կա: «Պաոն» մինչև «Օլիմպիակոսի» հետ հանդիպումը 3 հաղթանակ էր տարել, սակայն չկարողացավ դիմադրել «ոխերիմ» մրցակցին: Այո, «Պանատինաիկոսը» նախորդ 6 արտագնա խաղում 4 պարտություն է կրել, բայց հաղթել է «Վալենսիային» և «Ռեալին»: Արտագնա խաղերում Աթենքի թիմը վատ չի պաշտպանվում: «Պանատինաիկոսը» նախորդ 10 խաղից միայն 3-ում է 81 միավորից ավելի բաց թողել: Սակայն խնդիրներ կան առջևի գծում:
Առաջարկում եմ «Պանատինաիկոսի» (-4) ֆորա խաղդրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: