«Միլան» – «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:30, 06 հնվ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Միլան» – «Ռոմա» Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում Ա Սերիայի այս փուլում: Հռոմի «Գայլերը» վերջապես կարող են իրենց թույլ տալ խաղադաշտ դուրս բերել բոլոր առաջատարներին։ Վերջին շրջանում Ժոզե Մոուրինյոն ստիպված էր օգտագործել երիտասարդական թիմի մի շարք «անանուն» ֆուտբոլիստների։ Հիմա «Ռոմայի» համար արտագնա հաղթանակը կարող է ավելի իրական դառնալ։

Միլանցիները 10 միավորով գերազանցում են «Ռոմային», պատրաստ են տանը նվաճել հերթական 3 միավորը։ «Ռոմայի» նկատմամբ հաղթանակը կարող է թույլ տալ շարունակել պայքարը Նապոլիի» և «Ինտերի» հետ չեմպիոնության համար՝ չնայած «Ինտերը» շատ է առաջ «պոկվել» բոլոր մրցակիցներից։ Սպասում եմ գոլառատ հանդիպման, թիմերը մի քանի գոլ կխփեն։ Ոչ-ոքին՝ 2:2 կամ տանտերերի հաղթանակը 3:2 հաշվով ինձ հավանական ելք է թվում:

Այնուամենայնիվ, երկու թիմերն էլ ունեն որոշակի կադրային խնդիրներ։ «Ռոման» դեռևս ստիպված է խաղալ առանց թիմի ավագ Լորենցո Պելեգրինիի։ Միջին գծում հանդես եկող ևս երկու խաղացող հասանելի չեն լինելու. Դարբոն ու Դիավարան մեկնել են իրենց հավաքականներ՝ Աֆրիկայի գավաթին մասնակցելու համար, իսկ Ֆուզատոն ու Մայոլարը ինքնամեկուսացել են։ Ստեֆանո Պիոլիի թիմում Մայորալի ճակատագրին արժանացել է Թեթերուշանուն, Կյաերը վնասվածք ունի, Բալո-Տուրեն, Բենասերն ու Կեսյեն Աֆրիկայում են։

Խաղի ելքը կախված է Մոուրինյոյի դասավորությունից։ Եթե պորտուգալացին նախընտրի 3 կենտրոնական պաշտպանով սխեման, ինչը, ամենայն հավանականությամբ, կլինի, «Ռոման» կխաղա հակագրոհներով՝ մանավանդ, որ խաղալու է «Սան Սիրո» ստադիոնում։ Ենթադրում եմ, որ առաջին շրջանի նման, կլինի գոլառատ հանդիպում։ Թիմերն առնվազն 2-3 գոլ կխփեն։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
21:30/6 հնվ
«Միլան» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ