ՉԼ-ի էքսպրեսս. Խաղում ենք 10,20 գործակցով

23:45, 22 փտր 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երեքշաբթի և չորեքշաբթի կայանալիք 4 հանդիպում:

«Բայեր» — «Աթլետիկո» Մադրիդ

Իսպանիայի 4-րդ թիմը կհանդիպի Գերմանիայի 8-րդ թիմին: Այստեղից արդեն կարելի է ենթադրել, որ ընթացիկ մրցաշրջանը երկու թիմերն էլ հաջող չեն անցկացնում: Թիմերը 1/8 եզրափակչում հանդիպել են 2 տարի առաջ: Երկու խաղերը բավարար չէին հաղթողին որոշելու համար (Լևերկուզենում նվազագույն հաշվով հաղթեց «Բայերը», իսկ Մադրիդում՝ «Աթլետիկոն»): Գործը հասավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, որտեղ բախտը ժպտաց Սիմեոնեի տղաներին:

«Բայերը» Բունդեսլիգայում անկայուն ելույթներ է ունենում: Հաղթանակներին հաջորդում են պարտությունները: Արդյունքում թիմն ընդամենը 8-րդն է և պայքարում է հաջորդ տարի գոնե Եվրոպա լիգայում հանդես գալու համար: «Բայերում» լուրջ կորուստներ կան: Հական Չարխանօղլուն տրանսֆերային օրենքները խախտելու պատճառով 4 ամսով որակազրկվել է և այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: Կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան մկանային խնդիրներ ունի և առաջիկա խաղում դժվար թե օգնի տանտերերին: Չիչարիտոն լավ մարզավիճակում է: Մեքսիկացին ներքին առաջնության վերջին 2 խաղերում 4 գոլ է խփել՝ 2 անգամ դառնալով դուբլի հեղինակ:

«Աթլետիկոն» նույնպես լավ շրջան չի անցկացնում: Թեպետ մադրիդցիները վերջին 3 խաղերում հաղթել են, բայց Պրիմերայում դեռ չորրորդն են: Փոխարենը «աթլետները» այս մրցաշրջանում հաջող են հանդես գալիս Չեմպիոնների լիգայում: Խմբային փուլը մադրիդցիներն ավարտեցին առաջին հորիզոնականում՝ հաղթելով «Բավարիային»: Լևերկուզենյան խաղից առաջ Սիմեոնեի թիմում լուրջ կորուստներ կան: Հիմնական դարպասապահ Յան Օբլակը, ավագ Դիեգո Գոդինն ու աջ պաշտպան Խուանֆրանը բաց կթողնեն չեմպիոնլիգյան խաղը: Լավ մարզավիճակում են «Աթլետիկոյի» հարձակվողները: Գամեյրոն «Սպորտինգի» դեմ (4:1) Պրիմերայի խաղում հետ-թրիկի հեղինակ դարձավ: Տորրեսը, Կարասկոն ու Գրիզմանը նույնպես վատ արդյունավետությամբ աչքի չեն ընկնում:

Չնայած «Աթլետիկոյում» կորուստներ շատ կան, այնուամենայնիվ, Սիմենոի փիլիսոփայությունը թիմային կազմակերպված խաղն է: Այստեղ անհատները երբեք էլ մեծ նշանակություն չեն ունեցել: Խմբային փուլում անցկացրած 6 խաղում մադրիդցիները 7 գոլ են խփել, իսկ գերմանական ակումբը՝ 8: Արդյունավետությամբ այս թիմերն առանձնապես աչքի չեն ընկնում:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն: Ոչ» խաղադրույքը: Մասնագետների կարծիքով սակավագոլ հանդիպում է սպասվում, իսկ թիմերն այդ դեպքում դժվար թե փոխանակվեն գոլերով: Կողմերի միջև վերջին 2 խաղերում այս խաղադրույքն աշխատել է: Գործակիցը 1,72 է:

«Մանչեսթեր Սիթի» — «Մոնակո»

1/8 եզրափակչի ամենահետաքրքիր զույգերից մեկը: Ֆրանսիայի առաջնության միանձնյա առաջատարը կհյուրընկալվի ԱՊԼ-ի երկրորդ թիմին:

«Մոնակոն» ընթացիկ մրցաշրջանում արդյունավետությամբ գերազանցում է բոլորին: Ֆրանսիական ակումբը Լիգա 1-ում անցկացրած 26 խաղում 76 գնդակ է խփել: Սա ֆանտաստիկ ցուցանիշ է: «Մոնակոն», ի տարբերություն «քաղաքաբնակների», հաղթեց իր խմբում, այն էլ՝ բավական վստահ:

Ինչ վերաբերում է «Սիթիին», ապա այստեղ Գվարդիոլայի բանը բուրդ է: Կատալան մասնագետը լուրջ քննադատության տակ է: ԱՊԼ-ում դժվար թե «քաղաքաբնակներին» հաջողվի չեմպիոն դառնալ: Խաղային խնդիրները «Սիթիի» ճամբարում ակնհայտ են: Կոմպանին, Գյունդողանն ու Ժեզուսը, ով վերջին շրջանում կազմից դուրս էր թողել Ագուեռոյին, վնասվածքի պատճառով բաց կթողնեն առաջիկա դիմակայությունը: Հարցականի տակ է նաև դարպասապահի դիրքը: Ու՞մ կվստահի Գվարդիոլան, Բրավոյին, թե՞ Կավալյերոյին:

«Մանչեսթերը» սեփական հարկի տակ Չեմպիոնների լիգայում բավական վստահ է հանդես գալիս: Անգլիական ակումբը «Էյթիհադում» անցկացրած վերջին 8 եվրագավաթային խաղում չի պարտվել: Երեքշաբթի օրը կայանալիք խաղում մասնագետները նախապատվությունը տալիս են տանտերերին:

Հաղթողի վերաբերյալ կանխատեսում անելն այստեղ բարդ է, բայց եթե հաշվի առնենք, որ «Սիթին» խաղալու է տանը, ապա «քաղաքաբնակներն» ամեն ինչ պետք է անեն «Լուի II» մարզադաշտ առավելությամբ մեկնելու համար: Սեփական դաշտում «Մոնակոն» այս մրցաշրջանում շատ վստահ է հանդես գալիս, և դա մանչեսթերյան ճամբարում լավ են հասկանում: Թիմերն արդյունավետ ֆուտբոլ են խաղում: Ե՛վ «Մոնակոյում», և՛ «Սիթիում» առաջին մեծության աստղեր են հանդես գալիս: Գոլառատ հանդիպում է սպասվում:

Առաջարկում ենք «1X և Շատ 2,5» խաղադրույքը: «Ման. Սիթին» սեփական դաշտում պարտվելու իրավունք չունի, եթե ցանկանում է շարունակել պայքարը, իսկ գոլեր մենք անպայման կտեսնենք: Գործակիցը 1,92 է:

«Պորտու» — «Յուվենթուս»

Երկու թիմերն էլ հանդիպմանը մոտենում են լավ մարզավիճակով: Վերջին 5 խաղում և՛ «Յուվեն», և՛ «Պորտուն» հաղթանակներ են տարել: «Ծեր Սինյորան» շարունակում է իշխել Իտալիայում, իսկ «Պորտուն» ներքին առաջնությունում ընդամենը 1 միավորով է զիջում առաջատար «Բենֆիկային»:

Թիմերը նախկինում հանդիպել են 3 անգամ: Խաղերից երկուսում հաղթել է իտալական ակումբը, իսկ մյուս հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիով: Ալեգրիի թիմին բարդ արտագնա հանդիպում է սպասվում: «Պորտուն» սեփական դաշտում բավական հաջող է հանդես գալիս և անպարտելիության տպավորիչ շարք ունի:

«Յուվենթուսը» խմբային փուլն ավարտեց առաջին հորիզոնականում՝ չկրելով և ոչ մի պարտություն:  Իտալական ակումբն, անկասկած, կազմով, կարգով ու ֆուտբոլիստների ընտրությամբ գերազանցում է մրցակցին: Դիբալան ու Հիգուաինը առջևի գծում եղանակ են ստեղծում: Պաշտպանությունն ինչպես միշտ քարի պես ամուր է, իսկ դարպասներն ապահով, քանի որ դրանց դիմաց լեգենդար Բուֆֆոնն է:

Առաջարկում ենք ««Յուվենթուսի» անհատական ՏՇ (1) գոլ» տարբերակը: Արտագնա գոլը կհեշտացնի թուրինցիների գործը: Թուրինցիները նվազագույնը մեկ անգամ կգրավեն մրցակցի դարպասը, իսկ կազմակերպված խաղի ու բարձրակարգ կատարողների շնորհիվ չի բացառվում, որ «Յուվեն» չբավարարվի դարպասի մեկ գրավմամբ: Գործակիցը 1,67 է:

«Սևիլիա» — «Լեսթեր»

Եվրոպա լիգայի վերջին 3 խաղարկությունների չեմպիոնն այս անգամ հանդես է գալիս ՉԼ-ում: Վիճակահանությունը «Սևիլիայի» համար շատ հաջող դասավորվեց: Անգլիայի չեմպիոնը պայքարում է ԱՊԼ-ում տեղը պահպանելու համար: «Լեսթերը» չափազանց վատ է խաղում այս տարի: Պատահական չէ, որ դիմակայության բացահայտ ֆավորիտը «Սևիլիան» է:

«Լեսթերը» շատ է բաց թողնում: Ռանյերիի թիմի պաշտպանությունն անմխիթար վիճակում է: Իսպանիա մեկնելու առաջ «աղվեսները» պարտվեցին համեստ «Միլուոլին» (0:1) և դուրս մնացին Անգլիայի գավաթից: «Ռամոն Սանչես Պիսխուանում» անգլիական ակումբին դժվար թե հաջողվի խուսափել պարտությունից:

Պրիմերայում «Սևիլիան» երրորդն է և զիջում է միայն «Ռեալին» ու «Բարսային»: Խորխե Սամպաոլիի թիմը սեփական դաշտում շատ լավ է հանդես գալիս: «Ռամոն Սանչես Պիսխուանը» Իսպանիայի ամենաթեժ մարզադաշտերից մեկն է, և այստեղ դժվար է բոլորի համար: «Սևիլիան» իր գոլերի առյուծի բաժինը հենց տանն է խփում:

Երկու թիմերն էլ կորուստներ ունեն: Պաշտպաններ Նիկոլաս Պարեխան ու Տրեմուլինասը առաջիկա խաղում չեն օգնի անդալուսցիներին, իսկ «աղվեսների» կազմում հարցականի տակ է Սլիմանիի, Մոլայի ու Լեոնարդո Ուլոայի մասնակցությունը:

Առջևի գծում «Սևիլիան» արագաշարժ ու բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի՝ ի դեմս Կորեայի, Վիտոլոյի, Իբորայի, Նզոնզիի և Նասրիի: Սեփական երկրպագուների աջակցությամբ անդալուսցիները պետք է վստահ հաղթանակ տանեն լուրջ խաղային անկում ապրող «Լեսթերի» նկատմամբ: Առաջարկում ենք ««Սևիլիայի» անհատական ՏՇ (2) գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,85 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 10,00 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/21 փտր
«Բայեր» — «Աթլետիկո» Մադրիդ
ՉԼ, 1/8 եզչափակիչ
23:45/21 փտր
«Մանչեսթեր Սիթի» — «Մոնակո»
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/22 փտր
«Պորտու» — «Յուվենթուս»
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/22 փտր
«Սևիլիա» — «Լեսթեր»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ