ՉԼ. «Բենֆիկա» – ՊՍՎ. Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 18 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Բենֆիկա» – ՊՍՎ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղի վերաբերյալ։

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում հանդիպելու են թիմեր, որոնք արժանի են հանդես գալ խմբային փուլում։ Ցավալին այն է, որ նրանցից մեկը եվրագավաթային պայքարը շարունակելու է կարգով ավելի ցածր մրցաշարում։

«Բենֆիկան» ՉԼ-ում պայքարը սկսեց որակավորման երրորդ փուլից և, կարելի է ասել, չնկատեց ռուսական «Սպարտակին»։ Մոսկվայում և Լիսաբոնում «բազեները» երկուական անգամ տխրեցրին մրցակցին և նվաճեցին հաջորդ փուլի ուղեգիր։

Միջմրցաշրջանային հատվածում Ժորժե Ժեզուսի թիմը բավականին լավ տեսք ուներ։ Լիսաբոնցիները ոչ ոքի խաղացին «Մարսելի» հետ և նվազագույն հաշվով հաղթեցին «Լիլին»։

Տրանսֆերային պատուհանի ընթացքում պորտուգալական գրանդը ձեռք բերեց «Տորինոյի» ֆրանսիացի կիսապաշտպան Սուալիո Մեյտեին, բելգիական «Գենտից»՝ ուկրաինացի հարձակվող Ռոման Յարեմչուկին, «Մոնակոյից» տեղափոխվեց Ժիլ Դիաշը, իսկ Միլանի «Ինտերից» ազատ գործակալի կարգավիճակում վերադարձավ Ժոաու Մարիուն։

Ճի՛շտ է, պորտուգալական ճամբարը լքեցին մի շարք խաղացողներ, բայց ակումբը կարողացավ պահպանել առաջատարներին՝ դարպասապահ Օդիսեաս Վլահոդիմուսին, Նիկոլաս Օտամենդիին, Յան Ֆերտոնգենին, Ռաֆա Սիլվային, Էվերտոնին և Հարիս Սեֆերովիչին։

Պորտուգալիայի առաջնությունում «Բենֆիկան» նույնպես լավ է մեկնարկել և երկու տուրից հետո ունի 100 տոկոսանոց արդյունք։ Նախորդ մրցաշրջանի համեմամատ, Ժեզուսի թիմն ավելի հասուն խաղ է ցուցադրում, համենայնդեպս, մրցաշրջանի մեկնարկում տպավորությունն այդպիսին է։

«ՊՍՎ Էյնդհովենը» ՉԼ-ում պայքարը սկսեց որակավորման երկրորդ փուլից։ Հոլանդական թիմը երկխաղյա դիմակայությունում 7։2 հաշվով ջախջախեց Ստամբուլի «Գալաթասարային», իսկ երրորդ փուլում երկու խաղերի արդյունքում (3։0, 1։0) հաղթեց դանիական «Միտյուլանդին», որն, ի դեպ, պայքարից դուրս էր թողել շոտլանդական «Սելթիկին»։

Ներքին առաջնությունում էլ ՊՍՎ-ն մեկնարկեց հաղթանակով։ Տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմից հեռացավ առաջատար Դենզել Դումֆրիսը, բայց, ընդհանուր առմամբ, «ՊՍՎ Էյնդհովենը» պահպանել է իր կազմը։

Ռոջեր Շմիդտի գլխավորած թիմը սիրում է առավելությամբ գործել, բայց «Բենֆիկայի» նման թիմի հետ հարձակողական ֆուտբոլ խաղալը, այն էլ՝ Լիսաբոնում, բավականին դժվար կլինի։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ դիտարժան հանդիպում է լինելու։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.90 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ՉԼ
23:00/18 օգս
«Բենֆիկա» – ՊՍՎ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ