ՉԼ․ փլեյ-օֆֆ․ «Բենֆիկա» – ՊՍՎ․ կանխատեսում՝ հանդիպման գոլերի տոտալի վրա

23:00, 18 օգս 2021
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Բենֆիկան» կհյուրընկալի ՊՍՎ-ին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերը գոլ կխփեն։

«Բենֆիկան» նախորդ փուլում առանց դժվարությունների հաղթահարեց Մոսկվայի «Սպարտակի» արգելքը։ Պորտուգալական թիմը երկու խաղերում էլ հաղթեց 2։0 հաշվով։ Պատասխան խաղում նույնիսկ աչքի ընկավ թիմի նորեկ, ուկրաինացի հարձակվող Ռոման Յարեմչուկը։ Ներքին առաջնությունում էլ «Բենֆիկան» 2 խաղերում տարել է 2 հաղթանակ։

ՊՍՎ-ն վերջին պարտությունը կրել է այս տարվա մարտի 21-ին։ Դրանից հետո թիմն անպարտել է ավելի քան 20 խաղ՝ բոլոր մրցաշարերն ու ընկերական հանդիպումները վերցրած։ Նիդերլանդները ներկայացնող թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարում պայքարը սկսել է 2-րդ փուլից։ Նախ՝ ՊՍՎ-ն հաղթահարել է թուրքական «Գալաթասարայի» արգելքը, իսկ երրորդ փուլում առավելության է հասել դանիական «Միտյուլանդի» նկատմամբ։

ՊՍՎ-ի կազմում փայլում է Գերմանիայի հավաքականի կազմում 2014 թվականին աշխարհի չեմպիոն Մարիո Գյոտցեն։

Հաշվի առնելով երկու թիմերի ցուցադրած խաղն ու արդյունքները վերջին շրջանում՝ այս հանդիպման համար ընտրում եմ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․67 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/18 օգս
«Բենֆիկա» – ՊՍՎ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ