Չիլի – Վենեսուելա․ կանխատեսում և խաղադրույք

04:00, 15 հկտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 12-րդ տուրում Չիլիի հավաքականը կհյուրընկալի Վենեսուելայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում քիչ գոլեր կլինեն։

Երկու հետնապահների հանդիպում։ Չիլիի հավաքականը 8-րդ, իսկ Վենեսուելան՝ 10-րդ տեղում է։ Թիմերի միջև 3 միավորի տարբերություն է։ Չիլիացիները նախորդ տուրում 2։0 հաշվով հաղթեցին Պարագվային և ընդհատեցին անհաջող հանդիպումների շարքը, սակայն կորցրեցին Արանգուիսին։ «Բայերի» կիսապաշտպանը հեռացվեց դաշտից։ Վենեսուելան էլ 2։1 հաշվով հաղթեց Էկվադորին։

Այս խաղում բուքմեյքերները ֆավորիտ են համարում Չիլիի հավաքականին։ Դաշտի տերերի հաղթանակը գնահատվում է 1․42 գործակցով։ Հյուրերի հաղթանակի համար սահմանվել է 8․40, իսկ ոչ ոքիի համար՝ 4․50 գործակիցը։

Բայց այս խաղում հետաքրքիր է գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը։ Վենեսուելան այս ընտրական փուլի վատագույն թիմն է արտագնա հանդիպումներում։ Վենեսուելացիները ընդամենը 2 գոլ են խփել և ոչ մի միավոր չեն վաստակել 5 արտագնա խաղերում։

Իսկ Չիլիի հավաքականը  լավ է հանդես գալիս սեփական խաղադաշտում։ Վերջին 5 խաղում թիմը 8 միավոր է վաստակել և 4 գոլ բաց թողել։ Սա այս ընտրական փուլի լավագույն արդյունքներից է։

Քիչ հավանական է, որ այս խաղում շատ գոլեր կտեսնենք։ Ընտրում եմ՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը, որի համար սահմանվել է 1․82 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
04:00/15 հկտ
Չիլի – Վենեսուելա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ