Չիլի — Գերմանիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 02 հլս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակչի Չիլի — Գերմանիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ արդյունավետ խաղում հաղթանակ կտանեն գերմանացիները:

Անսպասելի էր Չիլիի և Գերմանիայի հավաքականներին տեսնել եզրափակչում, որովհետև կային թիմեր, որոնք ավելի մեծ շանսեր ունեին՝ Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականն ու հյուրընկալող երկիր Ռուսաստանը: Ռուսաստանի հավաքականը շատ անհաջող հանդես եկավ և չհաղթահարեց խմբային փուլի արգելքը, իսկ պորտուգալացիները Ռոնալդուի գլխավորությամբ հասան մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեցին չիլիացիներին: Չիլիի գլխավոր զենքն այս մրցաշարում անսահման նվիրվածությունն ու անխափանությունն է: Դա նրանք ապացուցեցին Կոպա Ամերիկայի վերջին 2 խաղարկություններում, որտեղ չեմպիոն հռչակվեցին, և Աշխարհի առաջնությունում, որտեղ հարավամերիկացիները գերազանց հանդես եկան: Այսպիսով, չիլիացիները մեզ ցույց տվեցին, որ ոչնչի առաջ կանգ չեն առնում, և կազմում ունենալով մի քանի աստղային ֆուտբոլիստ կարող են հասնել արդյունքի: Կա ընդգված առաջատար՝ Ալեքսիս Սանչեսը, ով թեպետ այս մրցաշարում ռմբարկուական հատկանիշներով աչքի չի ընկնում, բայց նրա ՕԳԳ-ն բավական բարձր է: Տպավորիչ խաղ է ցուցադրում Կլաուդիո Բրավոն, ով պորտուգալացիների դեմ կիսաեզրափակչի հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ 3 հարված հետ մղեց:

Ինչ վերաբերում է գերմանացիներին, չնայած Բունդեսթիմը հանդես է գալիս երկրորդ կազմով, այնուամենայնիվ, երիտասարդ հավաքականը եզրափակչի ֆավորիտն է: Գորեցկան Կոնֆեդերացիաների գավաթի լավագույն ռմբարկուներից է: Ֆուտբոլիստն իր ակտիվում խփած 3 գնդակ ունի: Ընդհանրապես Գերմանիան առջևի գծում շատ արդյունավետ է գործում: Կարծում եմ, որ այսօր բացառություն չի լինի: Ենթադրում եմ, որ Գերմանիայի հավաքականը վճռորոշ խաղում կհաղթի և կապացուցի իր բարձր կարգը: Գերմանացիների կազմն ավելի երիտասարդ ու ժամանակակից է:

Առաջարկում եմ խաղադրույք կատարել Գերմանիայի հավաքականի հաղթանակի և տոտալ 2,5-ից շատ գոլի վրա: Գործակիցը 3,83 է:

Օրդինար: Պարտված
Կոնֆեդերացիաների գավաթ, եզրափակիչ
22:00/2 հլս
Չիլի — Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ