Չիլի — Գերմանիա. Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

22:00, 02 հլս 2017
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը վիդեոկանխատեսում է արել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչի Չիլի — Գերմանիա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հարավամերիկացիները կհաղթեն այս մրցաշարում: 

https://www.youtube.com/watch?v=TZqW02_fTGY

Եթե հիշենք մեկ շաբաթ առաջ կայացած այս թիմերի միջև խմբային փուլի հանդիպումը, ապա այդ խաղում նվազագույնը 30-35 րոպե չիլիացիները ճնշող առավելություն ունեին: Այդ ժամանակահատվածում հաշիվը կարող էր խոշոր դառնալ հօգուտ իրենց, բայց կարողացան ընդամենը մեկ անգամ աչքի ընկնել: Էլի ունեին հնարավորություններ, սակայն հանգստացան և գերմանացիները, ովքեր հայտնի են իրենց բնավորությամբ, օգվեցին դրանից, հետ բերեցին կորցրածը, իսկ հետո հանդիպումը հասցրին մինչև իրենց գոհացնող արդյունքի՝ ոչ-ոքու:

Ինձ թվում է, որ եզրափակչին չիլիացիներն ավելի լուրջ կտրամադրվեն: Նրանք ֆիզիկական տեսանկյունից գերազանցում են Յոահիմ Լյովի գլխավորած հավաքականին: Խաղակցվածության առումով այս թիմի ֆուտբոլիստներն արդեն ավելի քան 10 տարի իրար հետ են աշխատում: Վիդալն ու Սանչեսն անհավանական մարզավիճակում են, ինչում մենք համոզվեցինք Պորտուգալիայի դեմ խաղում: Ինչպես նաև Արանգիսը:

Կարծում եմ, որ Չիլին ֆավորիտ է: Վստահ չեմ, որ Խուան Անտոնիո Պիցիի թիմը կհաղթի հանդիպման հիմնական ժամանակում, բայց ամբողջ խաղի արդյունքով նրանք հաղթող կճանաչվեն: Մրցաշարում նրանց հաղթանակի գործակիցը 2,15 է:

Օրդինար: Պարտված
Կոնֆեդերացիաների գավաթ, եզրափակիչ
22:00/2 հլս
Չիլի - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ