Չիլի — Գերմանիա. Ալեքսանդր Բուբնովի վիդեոկանխատեսումը

22:00, 02 հլս 2017
Մոսկվայի «Դինամոյի» և «Սպարտակի» նախկին պաշտպան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Բուբնովը վիդեոկանխատեսում է արել Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակչի Չիլի — Գերմանիա հանդիպման վերաբերյալ: Նա ենթադրում է, որ Չիլին չեմպիոն կդառնա:

https://youtu.be/X2W2i8EFJQg

Կոնֆեդերացիաների գավաթում ինձ ամենաշատը տպավորեցին Չիլիի և Գերմանիայի հավաքականները: Պատահական չէ, որ այս թիմերը կհանդիպեն եզրափակչում:

Չնայած նրան, որ Գերմանիայի հավաքականը փորձարարական կազմով է ներկայացել մրցաշարին, Բունդեսթիմը խաղ առ խաղ ավելացրեց և կիսաեզրափակչում Մեքսիկայի դեմ իր լավագույն խաղը ցուցադրեց՝ խոշոր հաշվով հաղթելով նրանց: Թիմը շատ ուժեղ հարձակման գիծ ունի, բայց պաշտպանությունում խնդիրներ կան: Կարծում եմ, որ այս կազմից նվազագույնը 3 ֆուտբոլիստ հավաքականի կազմում կմասնակցի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Կարծում եմ, որ Չիլին ավելի փորձառու և հավասարակշռված թիմ է, ֆիզիկապես շատ լավ պատրաստված ու առավելագույնս մոտիվացված է: Չիլիացիները չէին թաքցնում, որ Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցում են հաղթելու նպատակով: Այդպես ասելու համար նրանք բոլոր պատճառներն ունեին, որովհետև Կոպա Ամերիկայի վերջին 2 խաղարկությունում չիլիացիները հաղթել են, իսկ այդ մրցաշարի մակարդակն անկասկած ավելի բարձր է, քան Կոնֆեդերացիաների գավաթինը:

Նախապատվությունը տալիս եմ չիլիացիներին: Նրանք կամ հիմնական ժամանակում նվազագույն հաշվով կհաղթեն, կամ առավելության կհասնեն 11 մետրանոց հարվածաշարի ընթացքում:

Օրդինար: Պարտված
Կոնֆեդերացիաների գավաթ, եզրափակիչ
22:00/2 հլս
Չիլի — Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ