Չիլի – Արգենտինա․ Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

04:15, 28 հնվ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Չիլի – Արգենտինա ԱԱ-2022-ի որակավորման փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 15-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Եվրոպական ֆուտբոլն արձակուրդում է, և մենք պետք է հետևենք Աֆրիկյան ազգերի գավաթին և Մունդիալի որակավորման փուլի հարավամերիկյան գոտու հանդիպումներին։ 

Առաջիկա տուրում սպասվում է շատ հետաքրքիր խաղ է՝ Չիլի – Արգենտինա։ Սկզբունքային դիմակայություն, որը միշտ աչքի է ընկնում կոպիտ դրվագներով և բազմաթիվ դեղին քարտերով։ 

Արգենտինայի հավաքականը ժամկետից շուտ ապահովել է Մունդիալի ուղեգիրը, այդ պատճառով էլ այս մրցավեճն արգենտինացիների համար մրցաշարային տեսանկյունից ոչ մի նշանակություն չունի։  

Չիլին 6-րդ տեղում է, իսկ ուղիղ ուղեգիր նվաճելու համար հարկավոր է հայտնվել լավագույն քառյակում։ 5-րդ տեղ գրաված թիմը ստիպված է լինելու անցումային հանդիպումներ անցկացնել, բայց այս պահին Չիլին և Ուրուգվայը լավագույն 5 թիմերի շարքում չեն, իսկ առանց այս թիմերի աշխարհի առաջնությունը շատ դժվար է պատկերացնել։ 

Կարծում եմ՝ Չիլին գերմոտիվացված է լինելու, հետևաբար այս դիմակայության ֆավորիտն է։ Արգենտինայի կազմում բացակայում է Մեսին, որը նոր է ապաքինվել։ «Ինտերի» հարձակվող Խոակին Կորեան վնասվածք ունի և նույնպես չի մասնակցի հանդիպմանը։ Արգենտինայի հավաքականին բարդ կլինի հաղթել և շատ գոլ խփել։ Այս թիմերի միջև կայացած վերջին 3 հանդիպումներն ավարտվել են կամ գոլազուրկ ոչ ոքի, կամ 1։1 հաշվով։ Ենթադրում եմ, որ այս խաղում էլ նույնը կարող է լինել, կամ չիլիացիները կհաղթեն նվազագույն հաշվով։ 

Այնպես որ, Չիլին նվազագույնը չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը լավ տարբերակ է այս դիմակայության համար։ 

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
04:15/28 հնվ
Չիլի – Արգենտինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ