«Չիկագո Բուլզ» – «Ֆինիքս Սանս»։ Կանխատեսում

05:00, 08 փտր 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Չիկագո Բուլզ» — «Ֆինիքս Սանս» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի հանդիպման վերաբերյալ։

«Չիկագո»

Լարված օրացույցը, բարդ մրցակիցները և կադրային կորուստները բացասաբար անդրադարձան «Ցուլերի» արդյունքների վրա։ Թիմը վերջին երեք մրցավեճերից երկուսում պարտություն է կրել, սակայն տանը «Չիկագոն» բավականին հետաքրքիր տեսք ունի՝ վերջին 16 խաղում 13 հաղթանակ։

Այնուամենայնիվ, այժմ մրցակիցը մրցաշրջանի առաջատարն է, ընդ որում, «Ֆինիքսը» փայլուն մարզավիճակում է։ Իսկ «Բուլզում» դժվար թե կարողանան ապավինել Զակ Լավինին և Քոբի Ուայթին։ Այո՛, Դե Ռոզանն ու Վուլևիչն այժմ լավ մարզավիճակում են, բայց այս երկու խաղացողները բավական չեն «Արևայիններին» հաղթելու համար։ Չնայած՝ պետք է խոստովանել, որ «Չիկագոն» սեփական երկրպագուների աջակցությամբ ի զորու է սենսացիա գործել։ Եկեք չմոռանանք, որ տանտերերի հարձակման գիծը բավականին լավ տեսք ունի։ Վերջին 14 մրցավեճերից 10-ում թիմը 112 միավորից պակաս չի հավաքել

«Ֆինիքս»

«Արևայինները» նախորդ 13 խաղում 12 հաղթանակ են տարել։ Վերջերս «Ատլանտայի» հետ դիմակայությունում նրանք ընդհատեցին հաղթանակների շարքը, բայց հետո ամեն ինչ շտկեցին «Վաշինգտոնի» հետ մրցավեճում։ 10 արտագնա հանդիպումներից 9-ում արիզոնցիները հաղթել են, իսկ 6-ում մրցակիցներին թույլ չեն տվել 101 միավորից ավելի հավաքել։ Այժմ Մոնտի Ուիլյամսի թիմը մարտական կազմով է։ Բոլոր առաջատարները շարքում են, գումարած՝ Էյթոնը, որը նոր է վերադարձել լազարեթից ու մարզավիճակ է հավաքում։

Կանխատեսում

Այս խաղում ուշադրություն կդարձնեի ելքի վրա, բայց քանի որ գործակիցն այնքան էլ գրավիչ չէ, իսկ Դե Ռոզանի մարզավիճակը հաշվի առնելով՝ հանդիկապով խաղալն էլ ճիշտ չէ, ապա կընտրեմ խաղի միավորների տոտալը 228.5-ից քիչ խաղադրույքը։

Օրդինար: Պարտված
NBA
05:00/8 փտր
«Չիկագո» – «Ֆինիքս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ