Չեխիա — Թուրքիա. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:00, 21 հնս 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Լանսի «Ֆելիքս Բոլար» մարզադաշտում կայանալիք Եվրո-2016-ի D խմբի երրորդ տուրի Չեխիա — Թուրքիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում երկու թիմերն էլ կկարողանան աչքի ընկնել: 

Թուրքերը մրցաշարում իրենց խաղով ընկճում են, ոչինչ նրանց մոտ չի ստացվում, բայց և մրցակիցները շատ լավ մակարդակի էին: Իսպանիան ֆավորիտներից մեկն է, դե իսկ Խորվաթիան պարզապես լավ է խաղում: Չեխիայի հետ պետք է ավելի հեշտ լինի: Փոքր-ինչ անհավատալի է, որ թուրքերը կլքեն Եվրո-2016-ը` այդպես էլ գոլ չխփելով: Թուրքիան շատ համակրելի պաշտպանություն ունի, եթե նայենք անուններով: Դե իսկ չեխերն այդքան էլ լավ չեն պաշտպանվում, նրանց պաշտպանությունը բավականին դանդաղ է: Այդ պատճառով ենթադրում եմ, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: Չեխիան անվախ թիմ է, ամբողջ ժամանակ փորձում է պահեր ստեղծել, թեև այս հավաքականին կարգը չի բավականացնում: Իսկ այժմ, երբ Չեխիային միայն հաղթանակ է անհրաժեշտ, Վրբայի թիմը առանձնահատուկ կաշխատի, կնետվի առաջ: Կարծում եմ` շատ ուրախ խաղ պետք է ստացվի, շատ գոլային պահեր կլինեն: Կարծում եմ, որ 2,05 գործակցով կարելի է ընտրել «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակը:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. D խումբ. երրորդ տուր
23:00/21 հնս
Չեխիա - Թուրքիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ