Չեխիա – Հայաստան: Կանխատեսում և խաղադրույք

23:00, 26 մրտ 2024
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել Չեխիա – Հայաստան ընկերական հանդիպման վերաբերյալ։

Երևանում կայացած Կոսովոյի հետ ընկերական խաղում գոլ չխփելն ինձ ոչ միայն զարմացրեց, այլ նաև զայրացրեց։ Այս իրավիճակում, երբ մարզիչը հնարավորություն էր տվել երիտասարդների/նորեկների, թիմը չարեց այն, ինչ սպասում էին երկրպագուները։ Այն, որ գոլ բաց կթողնեինք, պարզ էր դեռևս հավաքի ժամանակ, երբ հայտնի դարձավ Իվուի վնասվածքի մասին։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կկատարվի Հայաստանի հավաքականի հենակետային գոտու հետ Չեխիայի դեմ հանդիպման ժամանակ։

Չեխերը բացահայտ ֆավորիտ են, նախորդ ընկերական խաղում 2։1 հաշվով հաղթել են Նորվեգիային, որին Հայաստանը պարտվել էր 0։9 հաշվով։ Եթե չլիներ Նորվեգիայի հետ վերոնշյալ հանդիպումը, ապա կարելի էր սպասել, որ չեխերը մոտիվացված չեն լինի, կխաղան ոչ առավելագույն ուժերով։ Սակայն նորվեգացիների հետ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Չեխիայի հետ արտագնա խաղը բարդ է լինելու մեր հավաքականի համար։

Ինչևէ, պետք է չվախենալ մրցակցից՝ հատկապես, երբ կորցնելու բան չունես։ Այո, ամենայն հավանականությամբ, նվազագույնը 1-2 գոլ բաց կթողնենք, բայց կարելի է նաև ակտիվ լինել հարձակման գծում։ Չեխերն ավելի ուժային ֆուտբոլ են դավանում և գուցե հնարավոր կլինի տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստների շնորհիվ ճեղքեր գտնել մրցակցի պաշտպանությունում։ Դա կարող է անել թե՛ Սելարայանը, թե՛ Բիչախչյանը։ Սերոբյանն ու Ռանոսն էլ, կարծում եմ, որ կարող են սրություն մտցնել հարձակման գծում։ Սևիկյանը նույնպես կարող է օգնել թիմին։

Կարծում եմ, որ կարելի է մեր հավաքականից գոլ սպասել։ Եթե անգամ մինչև ընդմիջում 1-2 գոլ բաց թողնենք, ապա երկրորդ խաղակեսում փոխարինման մտած ֆուտբոլիստների շնորհիվ կկարողանանք գոնե մեկ գոլ խփել։

Ընտրում եմ Հայաստանի գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 1․89 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ընկերական խաղ
23:00/26 մրտ
Չեխիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ