Չեխիա — Անգլիա. Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 21 հնս 2021
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրո-2020-ի Չեխիա — Անգլիա հանդիպման վերաբերյալ:

Անգլիան չտպավորեց առաջին խաղում, նույնը եղավ նաև երկրորդ հանդիպմանը: Շոտլանդիայի դեմ խաղում Սաութգեյթի թիմը ոչնչով ավելի լավը չէր մրցակցից: Շոտլանդացիներն ամբողջությամբ արժանի էին ոչ-ոքի արդյունքին:

Անգլիացիները, ինչպես և մնացած մեծ թիմերը, իրենց հնարավորությունների 50-60%-ով են խաղում: Կամ դա ծանր մրցաշրջանի պատճառով հոգնածություն է, կամ դա հատուկ մարտավարություն է՝ թափ հավաքել մրցաշարի ընթացքում: Անգլիացիների մոտ ամեն ինչ լավ չէ և՛ պահերի ստեղծման, և առանց գնդակի խաղում: Առանց գնդակի խաղում խնդիրները կային նաև Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու ժամանակ, ինչի մասին մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք:

Չեխիան, ինչպես և ենթադրվում էր, ամուր և մոբիլ թիմ է: Շատ լավ է պաշտպանությունից անցնում հարձակման և հակառակը: Վաղ է ասել, որ Չեխիան մրցաշարի հայտնությունն է, բայց, համենայն դեպս, այն թիմերից մեկն է, որից քիչ բան էին սպասում, լավ խաղամակարդակ է ցուցադրում:

Ի՞նչ կարելի է ասել այս հանդիպման մասին: Երկու թիմն էլ ապահովել են իրենց տեղը 1/8 եզրափակչում: Ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ բան զգալիորեն կտարբերվի անգլիացիների նախորդ խաղերից: Ամենայն հավանականությամբ, կգլորեն գնդակը՝ պարբերաբար այն փոխանցելով Ստերլինգին և մյուսներին: Վստահ չեմ, որ Քինգը կպահպանի իր տեղը մեկնարկային կազմում: Նա իր հնարավորությունների մակարդակից ակնհայտորեն ցածր է խաղում:

Այստեղ մեկ պահ էլ կա: Ես չեմ կարծում, որ անգլիացիները ցանկանում են հաղթել այս խմբում: Նրանք նմանատիպ իրավիճակ ունեին նաև աշխարհի առաջնությունում: Այնժամ չէր կարելի հաղթել բելգիացիներին, քանզի միանգամից պետք է հանդիպեին Բրազիլիայի հավաքականի հետ: Անգլիացիներն ամեն ինչ արեցին, որպեսզի չհաղթեն այդ խաղում, իրենց համար ավելի հեշտ ուղի ապահովեցին և հասան մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեցին նույն բելգիացիներին:

Այստեղ նույնպիսի իրավիճակ է: Եթե Անգլիան հաղթի խմբում, ապա միանգամից կհայտնվի մահվան խմբի հավաքականներից մեկի հետ. Ֆրանսիայի, Գերմանիայի կամ Պորտուգալիայի: Միանգամայն հնարավոր է, որ անգլիացիների ճանապարհը Եվրո-2020-ում կավարտվի: Չեմ կարծում, որ Անգլիան ինչ-որ ֆանտաստիկ խաղ կցուցադրի:

Չեխիան ուղղակի իր խաղը կխաղա, առանց գնդակի խաղում կազմակերպված կգործի: Ամենահավանականն այս խաղում, ինչպես ինձ է թվում, դա «գոլերը տոտալ 2,5-ից քիչ»-ն է: Եվ ինչու ռիսկի չդիմել ու խաղադրույք չկատարել ոչ-ոքի արդյունքի վրա:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2020
23:00/21 հնս
Չեխիա - Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2020
23:00/21 հնս
Չեխիա - Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ