Չեխիա — Անգլիա․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 11 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի Չեխիա — Անգլիա հանդիպման վերաբերյալ։

Բնականաբար հանդիպման ֆավորիտը Անգլիայի հավաքականն է։ Նրանք ընտրական իրենց խմբում առաջատար են, 4 խաղում 4 հաղթանակ են տարել, ունեն գնդակների գերազանց տարբերություն՝ 19-4։ ՊԵտք է նաև նշենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին խաղում «Ուեմբլիում» անգլիացիները կարողացան  անպատասխան գնդակ ուղարկել չեխերի դարպասը։

Սակայն այս անգամ իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ չեխերը մրցաշարային աղյուսակում լուրջ խնդիր ունեն լուծելու։ Թիկունքից շնչում է Կոսովոյի հավաքականը, որը գլխավորում է մեր հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ու շատ լավ ընթացք է հաղորդել ընտրական պայքարին։ Այնպես որ, չեխերին անհրաժեշտ է սեփական հարկի տակ միավորներ կորզել անգլիացիների դեմ խաղում։ Դրա համար կան նախադրյալներ։

Անգլիայի հավաքականի պաշտպանությունը բավականին վատ վիճակում է։ Թիմը հենց Կոսովոյից բաց է թողել երեք գնդակ, թեպետ կարողացել է հաղթել։ Ջոն Սթոունզը վնասվածք ունի, Ջո Գոմեսը գրեթե չի խաղում, իսկ Հարի Մագուայերն ու Մայքլ Քինը ոչ այնքան լավ մարզավիճակում են մոտեցել խաղին։ Թեպետ հենց նրանք էլ կխաղան մեկնարկային կազմում։ Գարեթ Սաութգեյթը ունի կազմի հետ կապված խնդիրներ, որովհետև, ինչպես նշեցի, Մայքլ Քինը լավ մարզավիճակում չէ։ Ընդհանրապես, «Տոտենհեմի» ֆուտբոլիստները կապված թիմի վատ մրցելույթների հետ ոչ այդքան լավ մարզավիճակում են։ Մեկնարկային կազմում կլինեն Ռահիմ Ստերլինգը, Ջեյդոն Սանչոն ու Հարի Քեյնը։

Անցնելով կանխատեսմանը՝ կարծում եմ՝ անգլիացիները կհաղթեն։ Եվ մի փոքր ռիսկի դիմելով՝ կառաջարկեմ անգլիացիների չոր հաղթանակը, քանի որ չնայած Կոսովոյից ընդունած երեք գնդակներին՝ անգլիացիները այս ընտրական փուլում վատ չեն պաշտպանվել, ունեն լավ դարպասապահ ի դեմս Ջորդան Պիկֆորդի։

Օրդինար: Պարտված
ԵՎՐՈ-2020, որակավորման փուլ, 7-րդ տուր
22:45/11 հկտ
Չեխիա - Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ