Չեմպիոնների լիգայի խաղային օրվա էքսպրեսս․ Խաղում ենք 10,30 գործակցով

22:45, 12 սպտ 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի երեքշաբթի կայանալիք 4 հանդիպում։ Կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդ» — «Բազել», «Բարսելոնա» — «Յուվենթուս», «Սելթիկ» — «ՊՍԺ» և «Ռոմա» — «Աթլետիկո» զույգերը։

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Բազել»

«Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Բազելին»։ «Կարմիր սատանաների» կազմում Հենրիխ Մխիթարյանի առաջին խաղը Չեմպիոնների լիգայում։ Այս տարի մանչեսթերցիներից ու Մոուրինյոյից սպասելիքները մեծ են։

Թիմերը վերջին անգամ հանդիպել են 6 տարի առաջ։ Որքան էլ որ զարմանալի է, «Յունայթեդը» 2 փորձից այդպես էլ չկարողացավ հաղթել շվեյցարական ակումբին։ Սեփական դաշտում «Բազելը» 2։1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ, իսկ «Օլդ Թրաֆորդում» ոչ-ոքի՝ 3։3 գրանցվեց։ Բայց այդ խաղերից արդեն 6 տարի է անցել, շատ բան է փոխվել։ Միայն մի բան է պարզ՝ «Բազելը» «ՄՅու»-ի համար այնքան էլ հեշտ մրցակից է։

«Մանչեսթեր Յունայթեդի» գործերը ներքին առաջնությունում վատ չեն ընթանում։ Թիմը 4-րդ տուրից հետո (3 հաղթանակ և 1 ոչ-ոքի) 10 միավորով «Սիթիի» հետ գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Բայց անհնար է չնկատել, որ «մանկունյացիները» շարունակում են փչացնել ստեղծած պահերի մեծ մասը։ Սա Մոուրինյոյի թիմի գլխավոր խնդիրներից մեկն է։

Ինչ վերաբերում է «Բազելին», ապա Շվեյցարիայի չեմպիոնը նոր մրցաշրջանն այնքան էլ հաջող չի մեկնարկել։ Չի կարելի ասել, որ «Բազելը» լավ մարզավիճակում է։ Ներքին առաջնությունում անցկացրած 7 խաղից հետո թիմն ընդամենը 11 միավոր է վաստակել (3 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 2 պարտություն) և հանգրվանել է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։

Կորուստների մասին։ Տանտերերի կազմում վնասվածքի պատճառով կբացակայեն Իբրահիմովիչն ու Ռոխոն, իսկ Ֆիլ Ջոնսն ու Էրիկ Բային որակազրկված են։ Առաջիկա խաղում «Բազելի» գլխավոր կորուստը կիսապաշտպան Ալեքսանդր Ֆրանսոնի բացակայությունն է։ Վերջինս ծնկի վնասվածք ունի։

«Յունայթեդը» պարտավոր է սեփական հարկի տակ Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում հաղթանակ տանել։ Դժվար թե այդ հաղթանակը հեշտությամբ տրվի, բայց Մոուրինյոյի թիմն ամենայն հավանականությամբ 3 միավոր կվաստակի։ Առաջարկում ենք «Հ1 և Քիչ 3,5» խաղադրույքը, որի գործակիցը 1,95 է։

«Բարսելոնա» — «Յուվենթուս»

Չեմպիոնների լիգայի առաջին տուրի կենտրոնական դիմակայությունը։ «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի Թուրինի «Յուվենթուսին»։ Սա նախորդ խաղարկության քառորդ եզրափակչի կրկնությունն է։ Թուրինցիները տանը 3։0 հաշվով ջախջախեցին կատալոնացիներին, իսկ «Նոու Կամպում» գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց։

Ամռանը երկու թիմերի կազմում էլ կորուստներ ու համալրումներ եղան։ «Բարսելոնայի» գլխավոր կորուստը Նեյմարի հեռանալն է, ում կատալոնացիները փոխարինեցին Ուսման Դեմբելեով։ Թիմը համալրել է նաև կիսապաշտպան Պաուլինյոն։ Ինչ վերաբերում է թուրինցիներին, ապա այստեղ գլխավոր կորուստը կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչիի տրանսֆերն է «Միլան»։ Բացի այդ, հեռացել է նաև Դանի Ալվեսը։ «Յուվենթուսի» կազմը համալրել են Բենեդիկտ Հյովեդեսը, Բլեզ Մատյուիդին, Դուգլաս Կոստան ու Ֆեդերիկո Բերնարդեսկին։

Առաջիկա հանդիպումը «Բարսայի» կազմում բաց կթողնեն Արդա Թուրանը, Ռաֆինյան ու Պակո Ալկասերը, ովքեր վնասվածքներ ունեն։ Փոխարենը ապաքինվել և հայտացուցակ են վերադարձել Ռոբերտոն ու Դենիս Սուարեսը։ Ինչ վերաբերում է «Յուվեին», ապա այստեղ կբացակայեն Կյելինին,  Խեդիրան, Պյացան և Մարկիզիոն, իսկ Կուադրադոն նախորդ խաղարկության եզրափակչում ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկված է։ Խեդիրայի և Ալեքս Սանդրոյի մասնակցությունը հարցականի տակ է։

Թիմերը լավ են մեկնարկել մրցաշրջանը։ Երկուսն էլ 3 տուրից հետո 100%-անոց արդյունք են գրանցել և գլխավորում են իրենց ներքին առաջնության մրցաշարային աղյուսակը։

Այստեղ տրամաբանական է գոլերի փոխանակությունը։ «Բարսելոնան» սեփական երկրպագուների աջակցությամբ պարտավոր է խաղալ հաղթանակի համար, մանավանդ, որ նախորդ խաղարկությունից հետո դեռ ռևանշի հասնելու մտքեր ունի։ «Յուվենթուսն» իր հերթին պակաս հզոր հարձակման գիծ չունի։ «Երկուսն էլ կխփեն։ Այո»՝ 1,68 գործակից։

«Սելթիկ» — «ՊՍԺ»

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պարզ դարձավ, որ «ՊՍԺ»-ն Չեմպիոնների լիգայի 2017/18թթ․ մրցաշրջանի գլխավոր ֆավորիտներից մեկն է։ Փարիզցիները այնպիսի ֆուտբոլիստների են ձեռք բերել, որոնց հետ կարող են հաղթել ցանկացած մրցաշարում։ Նեյմարի և Կիլիան Մբապեի տեղափոխությունը Փարիզ պայթեցրեց տրանսֆերային շուկան։ Եթե նախորդ տարիներին բոլորը խոսում էին BBC կամ MSN հարձակվողական եռյակների մասին, ապա հիմա ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում առաջին հերթին Կավանի — Մբապե — Նեյմար եռյակն է։

«ՊՍԺ»-ն ներքին առաջնությունում գերվստահ է հանդես գալիս։ Փարիզցիները 5 տուրից հետո 100%-անոց արդյունքով միանձնյա առաջատարն են։ Եվ ընդհանրապես, արդեն հիմա կարելի է ասել, որ Էմերիի թիմն ամենայն հավանականությամբ կվերադարձնի Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը։ Թոփ-5 եվրոպական լիգաներում չկա այնպիսի առաջնություն, որտեղ այդքան ընդգծված չեմպիոնի հավակնորդ լինի, որքան ՊՍԺ-ն է Լիգա 1-ում։

«Սելթիկն» իր հերթին նույնպես հաջող է հանդես գալիս։ Շոտլանդիայի առաջնությունում թիմը 5 տուրից հետո 13 միավորով «Աբերդենի» հետ կիսում է առաջին հորիզոնականը։

Տանտերերի կազմում առաջիկա խաղը հնարավոր է բաց թողնեն Սյաչենկոն, Մուսա Դեմբելեն և Բոյատան, իսկ հյուրերի կազմում միայն մեկ կորուստ կա՝ Անխել դի Մարիա։

Անկասկած, հյուրերը մեծ առավելություն կունենան։ Առաջարկում ենք խաղադրույք կատարել Նեյմարի դիպուկ հարվածի վրա։ Փարիզցիները հաճախ են խաղը կառուցում բրազիլացու վրա։ Պահեր առաջիկա խաղում Նեյմարը հաստատ կունենա, և ամենայն հավանականությամբ դրանցից գոնե մեկը կօգտագործի։ «Նեյմարը գոլ կխփի»՝ 1,70 գործակից։

«Ռոմա» — «Աթլետիկո» 

Հավասար թիմերի դիմակայություն։ Երկու թիմերն էլ դեռ լավ մարզավիճակ չեն հավաքել։ «Ռոման» Իտալիայի առաջնությունում անցկացրած 2 խաղում մեկ հաղթանակ և մեկ պարտություն է գրանցել։ «Աթլետիկոն» թեև դեռ անպարտելի է, բայց ներքին առաջնությունում անցկացրած 3 խաղից միայն մեկում է կարողացել հաղթանակ տանել։

Այստեղ միակ առավելությունը սեփական դաշտի գործոնն է։ «Ռոման» հարազատ երկրպագուների աջակցությամբ կփորձի հաղթանակ տանել, բայց «Աթլետիկոն» բարդ մրցակից է։ Այնուամենայնիվ, «գայլերը» կփորձեն նվազագույնը չպարտվել։

Կորուստների մասին։ Տանտերերի կազմում կբացակայի թիմի նորեկ Պատրիկ Շիկը, իսկ Էմերսոնի մասնակցությունը հարցականի տակ է։ «Աթլետներին» առաջիկա խաղում վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Ավգուստո Ֆերնանդեսը։

Մասնագետները սակավագոլ հանդիպում են սպասում։ «Աթլետիկոն» ամուր պաշտպանություն ունի, «գայլերի» համար բարդ կլինի այն ճեղքելը։ Սիմեոնեի թիմն իր հերթին շարունակում է փնտրել  իր լավագույն խաղը։ Չի կարելի ասել, որ մադրիդցիներն առջևի գծում լավ խաղ են ցուցադրում։

Այստեղ առաջարկում ենք «1X և Քիչ 3,5» խաղադրույքը, որի գործակիցը 1,85 է։

Էքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական կայքում ստացանք 10,30 գործակիցը!

Էքսպրես: Պարտված
ՉԼ, A խումբ, առաջին տուր
22:45/12 սպտ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Բազել»
ՉԼ, D խումբ, առաջին տուր
22:45/12 սպտ
«Բարսելոնա» — «Յուվենթուս»
ՉԼ, B խումբ, առաջին տուր
22:45/12 սպտ
«Սելթիկ» — «ՊՍԺ»
ՉԼ, C խումբ, առաջին տուր
22:45/12 սպտ
«Ռոմա» — «Աթլետիկո» 
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ