Չեմպիոնների Լիգայի Վիճակահանություն
Վերջին տարիներին բոլորս ականատես ենք լինում որոշակի օրինաչափության, երբ Չեմպիոնների Լիգայի վիճակահանություն արդյունքներով մի քանի ակումբի բախտը բերում է։ Չեմ ուզում խոսել կեղծումների, տաքացված գնդակների և պայմանավորվածությունների մասին, այլ ուզզում եմ կենտրոնանաք հարմար խաղադրույք գտնելու վրա։
Ամենաբախտավոր ակումբը, իհարկե Մադրիդի Ռեալն է։ Առաջարկում եմ քննարկել, այսօր կայանալիք վիճակահանության արդյունքների հնարավոր տարբերակները, որոնք ձեռնտու կլինեն Մադրիդյան ակումբին։
1. Բարսելոնային բաժին հասնելու դեպքում, իսպանական ակումբները երեք անընդմեջ հանդիպում կանցկացնեն տաս օրվա մեջ։ Մեկ անգամ նման բանի ականատես եղել ենք և իմ մեջ այդ խաղերը տպավորվել էին Ամերիկյան NBA-ի սերիաների նման անհաջող ու անհետաքրքիր դիմակյության։ Չեմ կարծում, որ դա հետաքրքիր է։
2. Մոնակոին այս էտապում ոչ մի ակումբ չի ցանկանա դիմակայել։ Ֆրանսիացիները, այս պահի դրությամբ, երևի թե ցուցադրում են լավագույն խաղը։
3․ Բավարիային ոչ մի ակումբ չի ցանկանա հանդիպել։ Գերմանական ակումբը միշտ խաղում է ուժեղ, այն էլ Անչելոտիի գլխավորությամբ։
4․ Աթլետիկո-Ռեալ մեամարտը արդեն ակտուալ չէ, ոչ էլ հետաքրքիր։
5․ Յուվենթուսը նույնպես Բավարիայի պես ահեղ մրցակից է։
6․ Դորտմունդի հետ Ռեալը հանդիպել է խմբային փուլում և չի կարողացել հաղթել, երկու հանդիպումներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։ Այ այստեղ կա որոշակի ինտրիգ, և մրցակիցն էլ շատ հարմար է։
7․ Լեստերը այս Փլեյ-Օֆֆի «Չալաղաջն» է, բոլորը ցանկանում են հանդիպել Անգլաիցիներին այս փուլում։
Կարծում եմ Ֆլորենտինո «Պապիկը» հերթական նվերը կանի իր «բալիկներին» և Մադրիդյան ակումբը կհանդիպի վերջին երկու մասնակիցներից որևէ մեկին։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: