Չեմպիոնների լիգայի էքսպրեսս. Խաղում ենք 3,14 գործակցով

22:45, 02 մյս 2018
«Բուքմեյքերների Ռեյտինգը» հերթական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները: «Ռոման» Իտալիայի մայրաքաղաքում կընդունի «Լիվերպուլին», իսկ «Բավարիան» հյուր կգնա «Ռեալին:

«Ռեալ» Մադրիդ — «Բավարիա» 

Առաջին խաղում Զիդանի թիմը չփայլեց, բայց կարողացավ օգտագործել իր պահերն ու հաղթանակով հեռանալ «Ալիանս Արենայից»: 2:1 հաշիվն ավելի քան ձեռնտու է «Ռեալին»:

«Բավարիան» ստիպված է խաղի առաջին րոպեներից գնալ առաջ և խաղալ առաջին համարով: Մյունխենցիներին առնվազն 2 գոլ է անհրաժեշտ: Բաց տարածություններ գերմանական ակումբի պաշտպանությունում չեն կարող չառաջանալ, մանավանդ, որ հիմնական պաշտպաններից մեկը՝ Ժերոմ Բոատենգը, վնասվածքի պատճառով բացակայելու է: «Ռեալը» կխաղա հակագրոհների վրա, իսկ հակագրոհելիս Զիդանի թիմն աշխարհում ամենավտանգավորներից է:

Հաշվի առնելով այն, որ «Բավարիան» կենտրոնացած է լինելու հարձակման վրա և ինչ-որ չափով աչքաթող է անելու թիկունքը, ինչպես նաև այն, որ «Ռեալը» խաղում է տանը, առաջարկում ենք խաղադրույք կատարել «Ռեալի» անհատական տոտալ 1,5-ից շատ գոլի վրա: Գործակիցը 1,88 է:

«Ռոմա» — «Լիվերպուլ»

Առաջին խաղում «Լիվերպուլը» կարող էր վերջնականապես հանել եզրափակիչ դուրս գալու հարցերը, բայց խաղավերջում 2 գոլ ընդունեց սեփական դարպասը, ինչը շանսեր թողնում է «Ռոմային», մանավանդ «Բարսելոնայի» հետ խաղում իրականացրած ֆանտաստիկ քամբեքից հետո:

Այստեղ խաղի սցենարը շատ պարզ է: «Ռոման» առաջ է գնալու և դա անելու հանդիպման գլխավոր մրցավարի մեկնարկային սուլիցիչ հետո: «Լիվերպուլն», իր հերթին, խաղալու է հակագրոհների վրա: Կլոպի թիմը դաս է քաղել «Բարսելոնայի» սխալներից և հաստատ չի փակվի պաշտպանությունում:

Առաջարկում ենք շատ տրամաբանական խաղադրույք՝ առաջին խաղակեսում «Ռոմայի» գոլը: Դի Ֆրանչեսկոն շատ լավ հասկանում է, որ արագ գոլը կօգնի «Ռոմային» վերադարձնել ինտրիգը: «Լիվերպուլի» պաշտպանությունն էլ իդեալական չէ, և դա երևաց առաջին խաղում: Գործակիցը 1,67 է:

Էքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունում ստացանք 3,14 գործակիցը!

Էքսպրես: Հաղթած
ՉԼ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ (առաջին խաղը՝ 2:1)
22:45/1 մյս
«Ռեալ» Մադրիդ — «Բավարիա»
ՉԼ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ (առաջին խաղը՝ 2:5)
22:45/2 մյս
«Ռոմա» — «Լիվերպուլ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ