Չեմպիոնների լիգայի էքսպրեսս. Խաղում ենք 10,36 գործակցով

22:45, 19 ապր 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգը» հերթական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է երեքշաբթի և չորեքշաբթի կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի բոլոր պատասխան հանդիպումները:

«Լեսթեր» — «Աթլետիկո»

Առաջին խաղում Սիմեոնեի տղաները Մադրիդում հաղթեցին նվազագույն հաշվով, չնայած շատերն «աթլետներից» ավելի վստահ հաղթանակ էին սպասում: Այնուամենայնիվ, այս զույգի հաղթողը կորոշվի «Քինգ Փաուեր» մարզադաշտում: «Աղվեսները» պահպանում են կիսաեզրափակիչ դուրս գալու իրական շանսեր:

«Լեսթերը» զարմանալիորեն առաջնության ոչինչ չորոշող խաղում գրեթե հիմնական կազմով հանդես եկավ, այնինչ բոլորը սպասում էին, որ Շեքսպիրը եվրագավաթային խաղից առաջ ուժեր կխնայի: Արդյունքում Սլիմանին նախախաղային մարզման ժամանակ վնասվածք ստացավ: Նրա մասնակցությունն առաջիկա խաղին հարցականի տակ է: Փոխարենը 6 խաղ բաց թողնելուց հետո անգլիական ակումբին կարող է օգնել թիմի ավագ Մորգանը:

Ինչ վերաբերում է մադրիդցիներին, ապա նրանք Լա լիգայի վերջին տուրում կիսապահեստային կազմով 3:0 հաշվով հաղթեցին հետնապահ «Օսասունային»: «Աթլետների» կազմում հանդիպմանը հնարավոր է մասնակցի Կեվին Գամեյրոն, ով վերջին մի քանի հանդիպումները վնասվածքի պատճառով բաց է թողել:

«Լեսթերը» սեփական դաշտում ստիպված է առաջ գնալ: «Աղվեսները» կորցնելու ոչինչ չունեն: «Աթլետիկոն» հայտնի է իր ամուր պաշտպանությամբ: «Հնդիկները» կփորձեն իրենց շանսը գտնել հակագրոհների ժամանակ, իսկ խփած 1 գոլը 90 տոկոսով կլուծի կիսաեզրափակիչ դուրս գալու հարցը: Այս ամենը Սիմեոնեն հաշվարկել է, հետևաբար հյուրերն անպայման կգնան իրենց գոլի հետևից: «Լեսթերը» սեփական հարկի տակ փակ ֆուտբոլ չի խաղա, ինչպես Մադրիդում արեց:

Այստեղ հավանաբար ավելի շատ գոլեր կտեսնենք: Մադրիդցիները կարգով ու թիմային խաղով ավելի բարձր են: Առաջարկում ենք «X2 և Շատ 1,5» խաղադրույքը: Հյուրերը արտագնա խաղում էլ չեն պարտվի և դուրս կգան կիսաեզրափակիչ: Գործակիցը 1,75 է:

«Ռեալ Մադրիդ» — «Բավարիա»

Առաջին խաղում շատերը սպասում էին «Բավարիայի» վստահ հաղթանակին, բայց եղավ հակառակը: Հիանալի առաջին խաղակես անցկացնելուց հետո մյունխենցիները երկրորդում մնացին 10 հոգով և 2 գնդակ բաց թողեցին: Արդյունքում Անչելոտտիի թիմը կտրուկ բարդացրեց իր խնդիրը, բայց կիսաեզրափակիչ դուրս գալու շանսեր դեռ պահպանում է:

Մյունխենում Հյումելսն ու Լևանդովսկին չխաղացին: Նրանց պակասը շատ էր զգացվում: Մադրիդում այս երկուսը կկարողանան օգնել իրենց թիմին: «Բավարիան» ստիպված է առաջ գնալ: Անգամ 1:0 հաշիվը գերմանացիներին ձեռնտու չէ: «Ռեալն» իր հերթին նույնպես կգրոհի, բայց ավելի շատ շեշտը կդնի հակագրոհների վրա: «Սերուցքայինները» հայտնի են իրենց մահացու հակագրոհներով, իսկ «Բավարիան» ստիպված կլինի մերկացնել թիկունքը, որի արդյունքում ազատ տարածություններ կառաջանան:

Արդեն հայտնի է, որ Գարեթ Բեյլը բաց է թողնելու առաջիկա հանդիպումը: Իհարկե, Զիդանի թիմի համար սա մեծ կորուստ է, բայց երկար պահեստայինների նստարանը մադրիդցիներին թույլ է տալիս հնարավորինս լրացնել ուելսցու բացը: Բացի այդ, Բեյլը վնասվածքից հետո ոչ մի կերպ չի կարողանում մարզավիճակ հավաքել: Կենտրոնական պաշտպաններ Վարանն ու Պեպեն վնասվածք ունեն և չեն մասնակցի առաջիկա հանդիպմանը:

«Ռեալը» խաղալու է սեփական դաշտում, իսկ մրցակցի դաշտում հաղթել է: Սա լուրջ առավելություն է: Մյունխենցիները ստիպված են առաջ գնալ, իսկ դրանից Զիդանի տղաներն անպայման կօգտվեն: «Սերուցքայինները» արդեն 50-ից ավելի հանդիպում է, ինչ խաղադաշտը առանց գոլի չեն լքում: «Սանտիագո Բեռնաբեուում» 1 գոլ տանտերերն անպայման կխփեն, ևս մեկը հավանաբար կծնվի հակագրոհներից, կամ ստանդարտներից մեկի ժամանակ գնդակը կհանդիպի Սերխիո Ռամոսի գլխին: Առաջարկում ենք խաղադրույք կատարել «Ռեալի» տոտալ 1,5-ից շատ գոլի վրա: Գործակիցը 1,73 է:

«Բարսելոնա» — «Յուվենթուս»

Կատալոնացիները երկրորդ անգամ անընդմեջ արտագնա խաղում ձախողվում են: Եթե «ՊՍԺ»-ի դեմ սեփական դաշտում հաջողվեց հրաշք գործել, ապա «Յուվենթուսի» հետ ամեն ինչ շատ ավելի բարդ կլինի: Թուրինցիները Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ամենաապահով պաշտպանությունն ունեն, իսկ դարպասում Ջիջի Բուֆոնն է, ով պարզապես փայլեց առաջին խաղում: Մի խոսքով, դժվար է պատկերացնել, որ այսպիսի կազմակերպված պաշտպանություն ունեցող թիմին կատալոնացիները 3 գնդակ կխփեն:

Բայց… Բացի երեք գոլից պետք է նաև բաց չթողնել, իսկ «Բարսայի» պաշտպանությունն անմխիթար վիճակում է: Գումարած դրան, Էնրիկեի թիմը ողջ ուժերը կենտրոնացնելու է առջևի գծում, որի արդյունքում պաշտպանության որակն անկասկած կընկնի: Ալեգրին նշել է, որ իր թիմի խնդիրը «Նոու Կամպում» գոլ խփելն է: «Յուվեն», ի տարբերություն «ՊՍԺ»-ի, առաջիկա խաղում չի մտածելու միայն պաշտպանության մասին: Թուրինցիներն առջևի գծում այնպիսի կատարողներ ունեն, որոնք կարող են մի վայրկյանում փոշիացնել մրցակցի հույսերը:

Դիբալայի մասնակցությունը առաջիկա խաղին հարցականի տակ է: Առաջին հանդիպման հերոսը Ա Սերիայի վերջին տուրում վնասվածք է ստացել: Մյուս խաղացողները պատրաստ են «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը: Վնասվածքներ կատալոնացիների ճամբարում չկան: Ռաֆինյան ու Վիդալը վաղուց են շարքից դուրս մնացել:

«Յուվեն» հակագրոհների վրա կորսա մրցակցին: Սեփական դաշտում «Բարսելոնան» ի զորու է հաղթել «Յուվենթուսին», բայց լուծել հաջորդ փուլ դուրս գալու հարցը՝ դժվար թե: Առաջարկում ենք «1X և երկուսն էլ կխփեն: Այո» խաղադրույքը: Գործակիցը 1,84 է:

«Մոնակո» — «Բորուսիա» Դորտմունդ

Դիմակայության առաջին հանդիպումը ամենաարդյունավետն էր քառորդ եզրափակիչներից: «Մոնակոն» հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ և զույգի ակնհայտ ֆավորիտն է: Սեփական դաշտում ֆրանսիական ակումբը վստահ է գործում: Ընդհանրապես «Մոնակոն» հրաշալի մարզավիճակում է: Թիմը շարունակում է գլխավորել Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, աչքի է ընկնում տպավորիչ արդյունավետությամբ: Մբապեի մասին խոսում է ողջ ֆուտբոլային աշխարհը: Ֆալկաոն վերջին խաղում երկու անգամ տուգանայինից հրաշք արարեց: Դժվար է պատկերացնել, որ այսպիսի ընթացք հավաքած «Մոնակոյին» Տուխելի թիմը կկարողանա կանգնեցնել:

Դորտմունդում վնասվածք ունի Մարկ Բարտրան: Հայտնի հարձակումից հետո իսպանացի պաշտպանի վնասված ձեռքը շարունակում է ապաքինվել: Նրա փոխարեն կխաղա Սվեն Բենդերը:

Հավանաբար շատ գոլեր կտեսնենք նաև «Լուի II» մարզադաշտում: Հյուրերը ստիպված առաջ են գնալու, իսկ «Մոնակոն» սիրում և կարողանում է արագ հակագրոհել: Գումարած դրան, «մեղուների» պաշտպանությունն ամենևին էլ հուսալի չէ: Գրեթե կասկած չկա, որ այս արդյունավետ թիմերի միջև խաղում գոլեր կտեսնենք: «Մոնակոն» սեփական հարկի տակ ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 1 անգամ է պարտվել: Առաջարկում ենք «1X և ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,86 է:

Էքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում ստացանք 10,36 գործակիցը!

Էքսպրես: Պարտված
ՉԼ, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ
22:45/18 ապր
«Լեսթեր» — «Աթլետիկո»
ՉԼ, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ
22:45/18 ապր
«Ռեալ Մադրիդ» — «Բավարիա»
ՉԼ, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ
22:45/19 ապր
«Բարսելոնա» — «Յուվենթուս»
ՉԼ, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ
22:45/19 ապր
«Մոնակո» — «Բորուսիա» Դորտմունդ
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ