Չեմպիոնների լիգայի էքսպրեսս. Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:45, 09 մրտ 2016
«Спорт-Экспресс» ինտերնետ-պարբերականի նախկին եւ Bookmaker-ratings.com-ի ներկայիս գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երեք հանդիպումներից կազմված իր էքսպրեսսով, որոնցում Մադրիդի «Ռեալը» կընդունի «Ռոմային», «Զենիթը»` պորտուգալական «Բենֆիկային», իսկ «Չելսին» Լոնդոնում` «ՊՍԺ»-ին: 

Մադրիդի «Ռեալը» վերջին երկու խաղերում 10 գնդակ է խփել, սակայն նախորդ 7 հանդիպումներում 6 գնդակ է բաց թողել: Կարծում եմ` Զինեդին Զիդանը շատերից դժգոհ է եւ փորձում է մրցաշրջանի միջնամասում ճշգրտումներ կատարել: Մադրիդյան դերբիում Կարիմ Բենզեմայի, Խամես Ռոդրիգեսի եւ Իսկոյի փոխարինումը Մայորալով, Լուկաս Վասկեսով եւ Խեսեով դրա վառ օրինակն է:

Թիմում անունները չեն խաղում, այլ խաղացողները: Նա հենց դա է փորձում հասկացնել բոլորին:

«Ռեալը» հեռու է պաշտպանությունում իդեալական խաղից, եւ Լուկա Մոդրիչի եւ Տոնի Կրոսի բացակայության հետ կապված փոքրիկ ճգնաժամը բարդացնում է իրավիճակը:

«Ռոման» շարունակում է ավելացնել Լուչիանո Սպալետիի գլխավորությամբ: Թիմն առաջին խաղում հիանալի խաղաց «Ռեալի» դեմ, դարպասը գրավելու շանսեր ուներ, սակայն բախտը չբերեց: Հռոմեացիները վերջին 8 խաղերից յոթում ամենաքիչը երկու գնդակ են խփել: Միակ հանդիպումը, որում «Ռոմայի» ֆուտբոլիստները չեն կարողացել աչքի ընկնել, եղել է մադրիդցիների դեմ: Կարծում եմ` «գայլերը» հնարավորություններ կունենան գրավելու «Ռեալի» դարպասը, եւ նրանք կօգտվեն դրանցից ամենաքիչը մեկ անգամ:

«Զենիթը» հիասթափեցրել է 2016 թվականի բոլոր 3 խաղերում: Տպավորություն կա, որ թիմը մինչեւ հիմա գտնվում է մարզումային պրոցեսի միջնամասում: Ծանր ոտքեր, դանդաղ մտածողություն: Հալկը դեռեւս ծանրաբեռնված է դեպի Չինաստան բազմամիլիոնանոց տեղափոխության մասին մտքերով, որը ձախողվեց երկու շաբաթ առաջ: Բրազիլացին հետաքրքրված չէ, թե ինչ է կատարվում թիմի հետ: «Կուբանի» դեմ գավաթային խաղում նա 37 անգամ կորցրեց գնդակը, իսկ «Կրասնոդարի» դեմ առաջնության խաղում` 24 անգամ: Այո՜, նա շարունակում է մնալ թիմի գլխավոր հարձակվողական ուժը, նրան ավելի շատ են գնդակ փոխանցում, քան մյուս ֆուտբոլիստներին: Բացի այդ, «Զենիթի» կազմում որակազրկման պատճառով խաղադաշտ դուրս չեն գա Խավի Գարսիան եւ Դոմենիկո Կրիշիտոն:

«Բենֆիկան» իր հերթին լավ մարզավիճակում է: Թիմը հաղթել է վերջին 19 խաղերից տասնութում եւ հիանալի խաղաց «Զենիթի» դեմ առաջին խաղում: Պորտուգալացիները շատ ուժեղ են ռուսական ակումբից եւ անհրաժեշտ ամեն ինչ ունեն, որպեսզի դուրս գան քառորդ եզրափակիչ:

Պետք է նշել նաեւ մրցավարության խնդիրը: Առաջին խաղում այն «Զենիթի» օգտին էր եւ չեմ ցանկանում մտածել, որ դա կապված է նրա հետ, որ թիմն ու ՈՒԵՖԱ-ն նույն հովանավորներն ունեն: Ուղղակի հուսով եմ, որ պատասխան խաղում ամեն ինչ ազնիվ կլինի:

«ՊՍԺ»-ն արդեն հետաքրքրված չէ Լիգա 1-ով: Թիմը գիտի, որ ապրիլին չեմպիոն է հռչակվելու: Այդ պատճառով էլ առաջնությունում տեմպը թուլացրեցին, որպեսզի պահպանեն թարմությունը Չեմպիոնների լիգայում: Դա պատճառներից մեկն է, թե ինչու փարիզեցիներն առաջնությունում երկու խաղ շարունակ չեն հաղթում: Կարծում եմ` «Բարսելոնայի», «Բավարիայի» ու Մադրիդի «Աթլետիկոյի» հետ «ՊՍԺ»-ն համարվում է Չեմպոնների լիգայի ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտներից մեկը:

Այժմ բոլորը Գուս Հիդինկին համարում են հրաշագործ, բայց չէի ասի, որ բացի թիմում մթնոլորտը փոխելուց ուրիշ ինչ-որ բան արել է: «Չելսին» դեռեւս մեծ փոփոխությունների կարիք ունի եւ համոզված եմ, որ ոչ մի մարզիչ ներկայիս կազմով հաջողության չի հասնի: Թիմը վատ վիճակում չէ, բայց սա հեռու է նրանից, ինչին մենք սովոր ենք տեսնել:

«Չելսին» վերջին 7 խաղերում գոլ է բաց թողել: Կարծում եմ` «կապույտները» գոլ կընդունեն նաեւ վաղը: Համենայնդեպս, «ՊՍԺ»-ի հաջորդ փուլ անցնելը հուսալի տարբերակ է այս էքսպրեսսի համար:

Էքսպրես: Պարտված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:45/8 մրտ
«Ռեալ Մադրիդ» - «Ռոմա»
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:45/9 մրտ
«Զենիթ» - «Բենֆիկա»
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:45/9 մրտ
«Չելսի» - «ՊՍԺ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ