Չեմպիոնների լիգա. «Միտյուլանդ» – ՊՍՎ. Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:00, 10 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Միտյուլանդ» (Դանիա) – «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղի վերաբերյալ։

ՊՍՎ-ն լավ ընթացքի մեջ է։ Ռոջեր Շմիդտի թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հաշվեհարդար տեսավ թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ՝ երկու խաղում խփելով 7 գոլ, իսկ արդեն երրորդ փուլի առաջին դիմակայությունում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Միտյուլանդի» դարպասը։

Դանիայի փոխչեմպիոնը որակավորման երկրորդ փուլում գլխից բարձր ցատկեց՝ երկխաղյա դիմակայությունում պայքարից դուրս թողնելով շոտլանդական «Սելթիկին», սակայն նույնը չհաջողվեց կրկնել Էյնդհովենում։

Դանիայի Սուպերլիգայում «Միտյուլանդն» ընթանում է երկրորդ տեղում։ Թիմը չորս խաղում երեք հաղթանակ է տարել և վատ ֆուտբոլ չի խաղում, սակայն հոլանդական ակումբը կարգով ավելի բարձր է։

«Հերնինգ արենայում» տանտերերը փորձելու են պատվով հանդես գալ, բայց երեք գոլի դեֆիցիտը դժվար թե կարողանան չեզոքացնել։ «Միտյուլանդից» հարձակողական խաղ եմ սպասում, ինչը հակագրոհների լուրջ հնարավորություն է ստեղծելու հյուրերի համար։

Այնուամենայնիվ, ռիսկի չեմ դիմի և կընտրեմ «Էյնդհովենի» գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը առաջարկում է 1.90 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
22:00/10 օգս
«Միտյուլանդ» – ՊՍՎ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ