Չեմպիոնների լիգա: Էքսպրես խաղադրույք՝ 8,64 գործակցով
«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) – «Շտուրմ» (Ավստրիա)
ՊՍՎ-ն Նիդերլանդների նախորդ առաջնությունում գրավեց երկրորդ տեղը և նվաճեց երկրի գավաթը, իսկ նոր մրցաշրջանում արդեն դարձել է սուպերգավաթակիր: Թիմը մինչմրցաշրջանային հատվածում 4 հանդիպում անցկացրեց և 3 հաղթանակ տարավ: Եթե վերցնենք պաշտոնական հանդիպումները, ապա խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքն աշխատել է 7 անգամ: Տնային 10 խաղում ՊՍՎ-ն 9 հաղթանակ է տարել:
«Շտուրմը» հրաշալի է սկսել նոր մրցաշրջանը: Թիմը գավաթային խաղում 7:2 հաղթեց «Կլագենին», առաջնությունում 3:0 հաշվով առավելության հասավ «Աուստրիայի» նկատմամբ, 2 անպատասխան գնդակ էլ ուղարկեց ԼԱՍԿ-ի դարպասը: «Շտուրմը» նախորդ 10 խաղում 8 հաղթանակ է տարել: Իսկ արտագնա խաղերում ավստրիական կոլեկտիվը 7 հաղթանակ ունի:
Առաջարկում եմ խաղի գոլերի տոտալը 3-ից շատ խաղադրույքը:
«Պանատինաիկոս» (Հունաստան) – «Մարսել» (Ֆրանսիա)
«Պանատինաիկոսը» տիպիկ հունական ակումբ է, որը քիչ է գոլ խփում: Խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը նախորդ 10 խաղում աշխատել է ընդամենը 3 անգամ: Նույն ժամանակահատվածում թիմն ընդամենը մեկ անգամ է պարտվել: Տնային 15 խաղում «Պանատինաիկոսն» ընդամենը 1 պարտություն ունի և 6 հաղթանակ: Բայց մրցակիցն ավելի արդյունավետ ֆուտբոլ է խաղում:
«Մարսելի» մասնակցությամբ խաղերում վերը նշված խաղադրույքն աշխատել է 10 մրցավեճից 7-ում: Մինչմրցաշրջանային հատվածում ֆրանսիական ակումբը 4 հանդիպում անցկացրեց՝ 2:0 հաղթեց «Նիմին», 1:0՝ «Վալվեյկին», նույն հաշվով պարտվեց «Էյպենին» և 1:2՝ «Բայերին»:
Եթե դիտարկենք միայն պաշտոնական հանդիպումները, ապա «Մարսելն» արդեն 3 անընդմեջ պարտություն է կրել:
Առաջարկում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը:
«Ռակուվ» (Լեհաստան) – «Արիս Լիմասոլ» (Կիպրոս)
«Ռակուվը» նոր մրցաշրջանից առաջ փոխեց գլխավոր մարզչին: Առայժմ նոր մարզիչը հիանալի է աշխատում: Դավիդե Շվարգիի թիմն արդեն 6 հանդիպում է անցկացրել և 4 հաղթանակ է տարել: Որակավորման առաջին փուլում լեհական կոլեկտիվը հաղթահարեց «Ֆլորայի» արգելքը, իսկ երկրորդում ուժեղ էր «Քարաբաղից»:
Տնային նախորդ 10 խաղում «Ռակուվն» ընդամենը մեկ պարտություն ունի, բայց 6 խաղում 5 գոլ է բաց թողել:
«Արիսը» նախորդ մրցաշրջանում նվաճեց Կիպրոսի չեմպիոնի տիտղոսն ու Սուպերգավաթը: Նախորդ փուլում կիպրոսցիները ոչ մի շանս չթողեցին բելառուսական ԲԱՏԷ-ին՝ հաղթելով ընդհանուր 11:5 հաշվով:
Թիմը շատ արդյունավետ ֆուտբոլ է խաղում, առաջընթացը տպավորիչ է: Նշված ժամանակահատվածում «Արիսն» ընդամենը 2 արտագնա պարտություն է կրել, ընդ որում, այս կոլեկտիվը 22 գոլ է խփել:
Ընտրում եմ «Արիսը» չի պարտվի խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: