«Լիվերպուլ» – «Միլան»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 15 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Լիվերպուլ» – «Միլան» Չեմպիոննների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղի վերաբերյալ։

«Լիվերպուլն» ու «Միլանը» պատմության մեջ 3-րդ անգամ են հանդիպելու։ Նախորդ 2 անգամ թիմերի ճանապարհները խաչվել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում։ 2005-ին Ստամբուլում անգլիական ակումբը «վառվում» էր 0։3 հաշվով, բայց հետո Ջերարդը և թիմակիցները հրաշք գործեցին․ մնացածը կարծում եմ՝ հիշում եք։ Միայն 2 տարի անց «Միլանին» հաջողվեց վրեժխնդիր լինել մրցակցից։ Աթենքի եզրափակիչում Կառլո Անչելոտին մեկնարկային կազմում վստահեց 33-ամյա Ֆիլիպո Ինձագիին, իսկ իտալացի գոլահարն էլ  աչքի ընկավ խաղակեսերից յուրաքանչյուրում և օգնեց իր ակումբին 7-րդ անգամ նվաճել ականջավոր գավաթը։

Այժմ այլ պատմություն է գրվելու։ Երկար բացակայությունից հետո «Միլանը» վերադառնում է Չեմպիոնների լիգա։ Սա մեծ իրադարձություն է երկրպագուների և ակումբի համար։

Ստեֆանո Պիոլիի թիմը գերազանց է սկսել մրցաշրջանը։ A Սերիայում «Ռոսոներիները» 3 խաղից հետո 100 տոկոսանոց արդյունք ունեն, ընդ որում, վերջին խաղում «Միլանը» 2։0 հաշվով առավելության հասավ Մաուրիցիո Սարիի «Լացիոյի» նկատմամբ։

«Լիվերպուլը» նույնպես անպարտելի է ներքին առաջնությունում։ Յուրգեն Կլոպի թիմը 4 խաղից հետո ունի 10 միավոր և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիսում է առաջատարությունը։

«Էնֆիլդում», անկասկած, ֆավորիտը դաշտի տերերն են, բայց չմոռանանք, որ «Միլանի» կազմում նույնպես բարձրակարգ հարձակվողներ կան։

Ենթադրում եմ, որ այս մրցավեճում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դառնալու է գոլի հեղինակ, իսկ խաղում 3.5-ից քիչ գոլ է գրանցվելու։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/15 սպտ
«Լիվերպուլ» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ