«Չելսի» – «Զենիթ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 14 սպտ 2021
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Չելսի» – «Զենիթ» Չեմպիոննների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղի վերաբերյալ։

Մեկնարկում է Չեմպիոնների լիգան։ Եվ անմիջապես առաջին տուրում գործող գավաթակիրը հանդիպելու է Ռուսաստանի չեմպիոնի հետ։ Թիմերի հաղթանակների գործակիցներն ամեն ինչ ասում են՝ 1.20-ը 20-ի դիմաց։ Կարծում եմ՝ օրինաչափ է։

«Զենիթում» լավ ֆուտբոլիստներ են հավաքվել։ Առայժմ կոլեկտիվը որպես թիմ ձևավորված չէ, բայց խաղացողները որակյալ են։ Նույնիսկ Ռուսաստանում թիմը հեռու է իդեալական լինելուց։ Ձյուբան նոր է մարզավիճակ հավաքում։ Դիրքային գրոհների ժամանակ ամեն ինչ չէ, որ հստակ է, գնդակը կորցնելուց հետո էլ շատ խնդիրներ կան, դա լավ երևում էր «Ախմատի» հետ նախորդ խաղում։

«Ստեմֆորդ Բրիջում» ժամանակ չի լինելու դիրքային գրոհների համար, ամենայն հավանականությամբ, Սերգեյ Սեմակը կխաղա 5 պաշտպանով։ Նա կփորձի կառչել հազվադեպ հնարավորություններից, երբ արագաշարժ բրազիլացիներն ու Ազմունը կփորձեն ճեղքել մրցակցի պաշտպանությունը, սակայն շանսերն այդքան էլ շատ չեն լինելու։

«Չելսին» այժմ իսկական մեքենա է։ Հեշտ է արդյունքի հասնում, քանդում է մրցակիցներին և դաշտում անում է այն, ինչ ցանկանում է։ Չեմ կարծում, թե լոնդոնցիները խնդիրներ կունենան այս խաղում։

Ինձ դուր է գալիս «Չելսին» կհաղթի 2-3 գոլի տարբերությամբ տարբերակը։

Տուխելի հետ «Չելսին» դեռ ոչ մի անգամ չի հաղթել 4 գոլի առավելությամբ։ Սովորաբար, «Կապույտները» հասնում են իրենց համար հարմար արդյունքի և գործը հանգիստ հասցնում են ավարտի։ Ամենայն հավանականությամբ, «Զենիթի» հետ խաղում նույնպես այդպես կլինի։

Ռոմելու Լուկակուն ճախրում է դաշտում, նրա գալուց հետո «Չելսիի» հարձակման գծում բազմազանությունը պակասել է։ Այժմ բոլորը կենտրոնացած են բելգիացու վրա։ Կարծում եմ՝ Լուկակուն այս դիմակայությունում շատ պահեր կունենա, նվազագույնը մեկ անգամ բելգիացին աչքի կընկնի գոլով։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/14 սպտ
«Չելսի» – «Զենիթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ