«Լիվերպուլ» – «Միլան»․ կանխատեսում

23:00, 15 սպտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում անգլիական «Լիվերպուլը» կհյուրընկալի իտալական «Միլանին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Պետք է մոռանալ այս թիմերի միջև նախկինում կայացած խաղերը։ Դրանք որևէ կապ չունեն այս հանդիպման հետ։ Այս խաղում պարտությունը թիմերից որևէ մեկի համար ողբերգություն չի լինի։ Կարծում եմ՝ երկու թիմերն էլ խաղալու են հաղթանակի համար։ Բնականաբար, ֆավորիտ է «Լիվերպուլը»։ Թիմը լավ մարզավիճակում է, հաղթել է ԱՊԼ-ի վերջերս կայացած «Լիսդի» դեմ խաղում, կադրային լուրջ կորուստներ էլ չունի։

Իսկ «Միլանն» ունի։ Երկար ժամանակ ապաքինվելուց հետո Զլատան Իբրահիմովիչը նորից վնասվածք ստացավ։ Շվեդ ռմբարկուն, A Սերիայի 3-րդ տուրում մի քանի ամսվա բացակայությունից հետո վերադառնալով, դարձավ գոլի հեղինակ՝ փոխարինման մտնելուց հետո գրավելով «Լացիոյի» դարպասը, սակայն նա նորից վնասվածք ստացավ։ Կորոնավիրուսից ապաքինվել է թիմի մեկ այլ հարձակվող Օլիվյե Ժիրուն։ «Միլանը» կազմակերպված ֆուտբոլ է խաղում։ Կարծում եմ՝ «Լիվերպուլի» համար հեշտ խաղ չի լինելու։

Այս խաղում կերևա, թե որքանով է պատրաստ «Լիվերպուլի» պաշտպանությունն այս մրցաշրջանին։ Այո, Վիրջիլ վան Դեյկը վերադարձել է կազմ և հիմա թիմը նորից կայուն խաղ է ցուցադրում պաշտպանությունում, սակայն ՉԼ-ի մակարդակն այլ է։

Երկու թիմերն էլ հարձակման գծում ուժեղ ֆուտբոլիստներ ունեն։ Անկասկած, գնդակին ավելի շատ կտիրեն դաշտի տերերը։ Իսկ հյուրերը, կփորձեն իրենց շանսը որսալ հակագրոհների ժամանակ։ Իսկ «Միլանն» այդ գործում իսկապես փայլում է։

Ընտրում եմ՝ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․75 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/15 սպտ
«Լիվերպուլ» – «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ