Չեմպիոնների լիգա։ Էքսպրես խաղադրույք
«Մանչեսթեր Սիթի» – «Բավարիա»
«Մանչեսթեր Սիթին» շատ լավ է գործում ընթացիկ մրցաշրջանում՝ հատկապես տնային խաղերում։ Թիմը 9 հաղթանակ է տարել և 34 գոլ խփել «Էթիհադում»։ «Քաղաքաբնակները» դեռևս մասնակցում են չեմպիոնական մրցավազքին և կորցրած միավորներով ընդամենը 3 միավորով են հետ առաջատար «Արսենալից», որի հետ դեռ մեկ խաղ էլ պետք է անցկացնեն։ Հասկանալի է, որ Չեմպիոնների լիգան հաղթելը Խոսեպ Գվարդիոլայի առաջնային նպատակն է։
«Բավարիայում» մարզչական փոփոխությունն էական ազդեցություն չի ունեցել արդյունքների վրա։ Թիմը դուրս է մնացել գավաթի խաղարկությունից, բայց Բունդեսլիգայում վերադարձել է առաջին տեղ։ Հյուրընկալվելիս վերջին 10 խաղերում մյունխենյան ակումբը 7 հաղթանակ է տարել։ Այդ ընթացքում 2-րդ խաղակեսերում թիմն ընդամենը 3 անգամ է հաղթել։
Ընտրում եմ 2-րդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթիի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․41 գործակցով։
«Ռեալ» – «Չելսի»
«Ռեալը», կարելի է ասել, այլևս շանսեր չունի Լա լիգայում չեմպիոն դառնալու համար և կենտրոնացել է Չեմպիոնների լիգայի վրա։ Դա «Արքայական ակումբի» համար թագավորական մրցաշար է։ Առաջնության նախորդ տուրում թիմը տնային խաղում 2։3 հաշվով պարտվել է «Վիլյառեալին», սակայն դրանից առաջ մադրիդցիները գավաթային խաղում 4։0 հաշվով ջախջախել էին «Բարսելոնային»։ «Ռեալը» վերջին 10 խաղերում 6 հաղթանակ է տարել։
«Չելսին» վերջին շրջանում արդյունավետ հանդիպումներ քիչ է անցկացնում։ Վերջին 10 խաղերից 8-ը գոլառատ չեն եղել։ Նույն քանակի խաղերի առաջին խաղակեսերում 1-ից ավելի գոլ չի գրանցվել։ Գրեմ Փոթերին փոխարինել է Ֆերնկ Լեմպարդը, որի գլխավորությամբ թիմը պարտվել է «Վուլվերհեմփթոնին» 0։1 հաշվով։
Ընտրում եմ 1-ին խաղակեսի գոլերի տոտալը 1․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․69 գործակցով։
«Միլան» – «Նապոլի»
Հետաքրքիր է, որ ընդամենը 1 տուր առաջ այս թիմերը մրցել են Ա Սերիայում և «Միլանը» հյուրընկալվելիս 4։0 հաշվով ջախջախել է լավ մարզավիճակում գտնվող «Նապոլիին»։ Դա զարմանալի էր, քանի որ «Նապոլին» 2-րդ տեղից առաջ է 18 միավորով։
Վերջին 10 խաղերում «Միլանը» սեփական խաղադաշտում 4 հաղթանակ է տարել և 2 պարտություն կրել։ 2-րդ խաղակեսերում միլանյան ակումբն ընդամենը 3 հաղթանակ է տարել։
«Նապոլին» վառ ֆուտբոլ է ցուցադրում, բայց երբեմն պարտվում է։ Վերջին 10 խաղերում Լուչինաո Սպալետիի թիմը պարտվել է 2 անգամ՝ «Միլանին» և «Լացիոյին»։ Հյուրընկալվելիս նեապոլցիները 8 անընդմեջ հաղթանակ են տարել։ «Նապոլին» հաղթել է վերջին 10 խաղերից 5-ի 2-րդ խաղակեսերում։
Ընտրում եմ 2-րդ խաղակեսում «Նապոլիի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․88 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: