Չեմպիոնների լիգա։ Էքսպրես խաղադրույք
«Փյունիկ» – «Դինամո Մինսկ»
«Փյունիկի» ֆուտբոլիստները շատ լավ անցկացրեցին նախորդ մրցաշրջանի վերջնամասը և կարողացան 2 միավորով շրջանցել «Նոային» չեմպիոնական պայքարում։
Մինսկի «Դինամոն» շարունակում է պայքարել չեմպիոնության համար Բելառուսի ընթացիկ առաջնությունում։ Վադիմ Սկրիպչենկոյի գլխավորած թիմը «Տորպեդոյի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ «Դինամոն» 6 անընդմեջ հաղթանակ էր տարել, սակայն չկարողացավ տնային խաղում հաղթել «Փյունիկին» (0:0):
Հայաստանի չեմպիոնն ավելի լավ է հանդես գալիս տնային խաղերում։ Պետք է նշել, որ տանտերերի կազմում հանդիպումը բաց կթողնեն Լուկա Յուրիչիչն ու Վագներ Գոնսալվեշը։ Հաշվի առնելով, որ բուքմեյքերները թիմերի շանսերը հավասար են գնահատում, ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․70 գործակցով։
«Դիֆերդանժ» – «Կլակսվիկ»
Ֆրարեյան կղզիները ներկայացնող «Կլակսվիկը» նախորդ մրցաշրջանում տպավորիչ արդյունքներ գրանցեց Չեմպիոնների լիգայում։ Նախորդ մրցաշրջանում «Կլակսվիկը» հաղթել էր շվեդական «Հեկենին» ու հունգարական «Ֆերենցվարոշին»։ Թիմի հաղթարշավը կարողացավ ընդհատել նորվեգական «Մոլդեն»։
«Կլակսվիկը» Ֆարերյան կղզիների առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը և 9 միավորով զիջում է առաջատարին։ Առաջին խաղում «Կլակսվիկը» տանը 2։0 հաշվով հաղթել էր «Դիֆերդանժին», որը ներկայացնում է Լյուքսեմբուրգը։ Դուբլի հեղինակ էր դարձել փորձառու վինգեր Արնի Ֆրեդերիկսբերգը։
Կարծում եմ, որ պատասխանում խաղում «Կլակսվիկը» կգործի երկրորդ համարով։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 2․08 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: