Չեմպիոնների լիգա։ Էքսպրես խաղադրույք

23:00, 20 սպտ 2023
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումների վերաբերյալ։

«Միլան» – «Նյուքասլ»

«Միլանը» լավ էր սկսել մրցաշրջանը, բայց հետո դերբիում խայտառակ պարտություն կրեց «Ինտերից»՝ 1։5 հաշվով։ Եվ այդ պարտությունը գրանցվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկից առաջ։ Իհարկե, թիմը հիմա լավ տրամադրություն չունի։ Նախորդ մրցաշրջանում «Միլանը» հասել էր ՉԼ-ի կիսաեզրափակիչ։

Վերջին 10 խաղերում իտալական ակումբը 7 գոլ է բաց թողել և միայն 1 պարտություն կրել։

«Նյուքասլը» վերջին 5 խաղերից 3-ում պարտվել է, իսկ ԱՊԼ-ի նախորդ տուրում կարողացել է 1։0 հաշվով հաղթել «Բրենթֆորդին»։ Արտագնա վերջին 9 խաղերում «Նյուքասլը» 4 պարտություն է կրել։ Ակումբը շուրջ 20 տարի անց նորից հանդես կգա  Չեմպիոնների լիգայում։

Ընտրում եմ «Նյուքասլի» գոլերի տոտալը 1․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․62 գործակցով։

«Բավարիա» – «Մանչեսթեր Յունայթեդ»

«Բավարիան» մրցաշրջանն սկսել էր Գերմանիայի Սուպերգավաթում «Լայպցիգից» կրած պարտությամբ։ Ներքին առաջնությունում թիմը 4 խաղում 10 միավոր է վաստակել։ Վերջին 10 խաղերից 7-ում մյունխենյան թիմը գոլ է բաց թողել։ Խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքն աշխատել է 9, իսկ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 6 անգամ։ 1-ից ավելի գոլ մյունխենցիները խփել են վերջին 10 խաղերից 8-ում։

Միմյանց միջև կայացած նախորդ խաղում (2018 թվականին) «Բավարիան» հաղթել էր 1։0 հաշվով։

«Մանչեսթեր Յունայթեդը» շատ վատ է սկսել նոր մրցաշրջանը և արդեն շատ են խոսակցությունները, որ Էրիկ տեն Հագը 3-4 խաղ ունի իրավիճակը շտկելու հոմար։ Վերջին 5 խաղերում թիմը 3 պարտություն է կրել։ Արտագնա վերջին 9 խաղերում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդամենը 2 հաղթանակ է տարել։

Նախորդ խաղում թիմը տանը 1։3 հաշվով պարտվել էր «Բրայթոնին»։

Ընտրում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 1․41 գործակցով։

«Մանչեսթեր Սիթի» – «Ցրվենա Զվեզդա»

«Մանչեսթեր Սիթին» հաղթանակներ է տանում, բայց պաշտպանությունում խնդիրներ կան։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն ընթացիկ մրցաշրջանի 7 խաղերից 5-ում գոլ է բաց թողել։ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթել է վերջին 10 խաղերից 8-ում, իսկ 2-ից ավելի գոլ խփել է 3 խաղերում։

«Ցրվենա Զվեզդան» պարտվել է արտագնա նախորդ 2 խաղերում։ Սերբիայի առաջնությունում թիմը 7 խաղում 5 հաղթանակ է տարել։ Վերջին 10 խաղերից 7-ում թիմերը փոխանակվել են գոլերով, իսկ 9 հանդիպում գոլառատ է եղել։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 2․23 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Էքսպրես: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
20:45/19 սպտ
«Միլան» – «Նյուքասլ»
Չեմպիոնների լիգա
23:00/20 սպտ
«Բավարիա» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Չեմպիոնների լիգա
23:00/19 սպտ
«Մանչեսթեր Սիթի» – «Ցրվենա Զվեզդա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ