Չեմպիոնների լիգա։ Էքսպրես խաղադրույք

23:15, 18 հլս 2023
«Բուքմեյքերների ռեյտինգն» էքսպրես խաղադրույք է կազմել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումների վերաբերյալ։

ԲԱՏԷ – «Պարտիզան»

ԲԱՏԷ-ն այնքան էլ լավ չի սկսել մրցաշրջանը։ Բելառուսի առաջնության մրցաշարային աղյուսակում թիմը զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 9 միավորով զիջելով առաջատարին։ «Պարտիզանի» հետ առաջին խաղում Բորիսովը ներկայացնող թիմը կարողացավ չպարտվել։ Տնային խաղերում ԲԱՏԷ-ն հաղթել է վերջին 10 հանդիպումներից 3-ում։ 7 խաղ գոլառատ չի եղել։

«Պարտիզանը» դեռ չի սկսել պայքարն Ալբանիայի առաջնության նոր մրցաշրջանում։ Վերջին 10 խաղերում ալբանական թիմը 2 պարտություն է կրել։ Հավասար մակարդակի թիմերի դիմակայություն է, որտեղ ավելի լավ մարզավիճակում է ալբանական թիմը։

Ընտրում եմ «Պարտիզանը» չի պարտվի (X2) խաղադրույքը՝ 1․50 գործակցով։

«Մաքաբի Հայֆա» – «Համրուն»

Հայֆայի «Մաքաբին» այս դիմակայության բացահայտ ֆավորիտն է։ Իսրայելի չեմպիոնն առաջին խաղում ջախջախել է մրցակցին 4։0 հաշվով։ Տնային վերջին 13 խաղերում թիմը 12 հաղթանակ է տարել։ Նախորդ մրցաշրջանում «Մաքաբին» հասավ մինչև Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, որտեղ կարողացավ հաղթել «Յուվենտուսին», սակայն 5 պարտությունների պատճառով թիմը խմբում գրավեց վերջին տեղը։

«Համրունը» ներկայացնում է Մալթան է։ Այսպիսի թիմերը գրեթե շանսեր չունեն Չեմպիոնների լիգայում։ Նախորդ մրցաշրջանում «Համրունը» հասավ մինչև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որտեղ ճանապարհը զիջեց Բելգրադի «Պարտիզանին»։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․45 գործակցով։

«Բրեյդաբլիկ» – «Շեմրոկ Ռովերս»

«Բրեյդաբլիկը» վստահորեն հաղթեց Իսլանդիայի 2022 թվականին առաջնությունում, սակայն այս մրցաշրջանում թիմը 3-րդ տեղում է և 8 միավորով զիջում է առաջատարին։ «Բրեյդաբլիկը» հաղթել է տնային վերջին 10 խաղերից 7-ում։ Իսլանդական ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում պայքարը սկսել է նախնական փուլից՝ հաղթելով մինի-մրցաշարում։

Առաջին խաղում «Շեմրոկը» պարտվել է 0։1 հաշվով։ Իռլանդական ակումբը չի հաղթել վերջին 3 արտագնա խաղերում։ 2020 թվականից «Շամրոկը» միշտ դարձել է Իռլանդիայի չեմպիոն, ընթացիկ մրցաշրջանում ևս առաջատար է։ Վերջին 10 խաղերում թիմը 4 հաղթանակ է տարել։

Ընտրում եմ «Բրեյդաբլիկի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․54 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Էքսպրես: Պարտված
Չեմպիոնների լիգա
22:00/18 հլս
ԲԱՏԷ – «Պարտիզան»
Չեմպիոնների լիգա
21:00/18 հլս
«Մաքաբի Հայֆա» – «Համրուն»
Չեմպիոնների լիգա
23:15/18 հլս
«Բրեյդաբլիկ» – «Շեմրոկ Ռովերս»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ